Հարգելի´ հայրենակիցներ,
ինչպես տեղեկացրել էի օրեր առաջ, Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ընթացքում քննարկել ենք երկու քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի համադրելիության հեռանկարը:
Այսօր հերթական հանդիպումն էր՝ արդեն թիմային քննարկման ձևաչափով:
Քննարկումների առանցքում ծրագրային սկզբունքային դրույթներն էին, ոլորտային բարեփոխումների ընդհանուր տեսլականը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել «Միասնական հայրենիք» և «Ազատ հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչներից ձևավորվել աշխատանքային խումբ՝ հանագամանորեն ուսումնասիրելու և մշակելու երկուստեք ընդունելի և կիրառելի զարգացման ծրագիր՝ համերախշության, անվտանգության, սոցիալական բարեկեցության սկզբունքով:
Սամվել ԲԱԲԱՅԱՆ
«ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Կարդացեք նաև
https://www.facebook.com/44.samvel.babayan/posts/232750171483801