Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանրամարտի կանանց հավաքականի անդամները դեռ մարզվում են անհատապես

Մայիս 16,2020 16:40

Պարետի որոշմամբ ազգային հավաքականներին թույլատրվել է վերսկսել մարզումները:

Ծանրամարտի տղամարդկանց ազգային հավաքականն այս օրերին գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Աբովյան քաղաքում: Aravot.am-ը զրուցել է կանանց ընտրանու գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի հետ: Նա ասաց, որ կանանց հավաքականի անդամներն առայժմ շարունակում են մարզվել իրենց բնակավայրերում՝ անհատապես եւ, հնարավոր է, որ հավաքվեն այս ամսվա վերջերին՝ նույնպես Աբովյանում, երբ տղաները ազատեն մարզաբազան եւ տեղափոխվեն Օլիմպավան:

Մարզիչն ասաց, որ կանանց հավաքականում են Իզաբելլա Յայլյանը, Տաթեւ Հակոբյանը, Լիանա Գյուրջյանը, Միլենա Խաչատրյանը եւ Արփինե Դալալյանը:

«Սակայն օլիմպիական վարկանիշերի հավակնում են Իզաբելլան եւ Տաթեւը: Մենք անհամբեր սպասում ենք, թե միջազգային ֆեդերացիան եւ ՄՕԿ-ը երբ կհայտարարեն պաշտոնական մրցումների ժամկետներն ու վայրերը, որպեսզի սկսենք նախապատրաստվել հստակ ծրագրով: Եթե միջազգային պաշտոնական մրցումների մասին իմանանք դրանց մեկնարկից գոնե երեք ամիս առաջ, աղջիկներին կհասցնենք անհրաժեշտ մարզավիճակի»,-ասաց Արտաշես Ներսիսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031