Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախի հարցով ցանկացած ոչ հայանպաստ լուծում տալու փորձերդ ժողովուրդը ոչ միայն կաշկանդելու է, այլեւ հեռացնի քեզ իշխանությունից․ Արմեն Աշոտյան

Մայիս 16,2020 14:33

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ի՞նչ է նշանակում «մի կաշկանդեք մեզ բանակցային սեղանի շուրջ», Նիկոլ։

Ուրեմն դու համառորեն խուսափես հրապարակավ հայտարարել, որ բացառում ես Արցախյան խնդրի փուլային տարբերակը, դու երբեւէ չհայտարարես, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, մեզ էլ ասես՝ «չկաշկանդե՞ք»։

Մեր թողած բանակցային ժառանգությանն անուն կպցնես ու հրաժարվես, սակայն ինքդ դիվանագիտական ճակատում որեւէ ձեռքբերում, արդյունք չգրանցես ու փլուզես մեր բանակցային դիրքերը, մեզ էլ ասես «չկաշկանդե՞ք»։

Ուրեմն մի տեսանելի տեղում տատու արա, որ հիշես։

Արցախի հարցով ցանկացած ոչ հայանպաստ լուծում տալու փորձերդ ժողովուրդը ոչ միայն կաշկանդելու է, այլեւ հեռացնի քեզ իշխանությունից։

https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10221661628788145

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031