Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Ես վերջերս իմ ավտոմեքենան վաճառեցի  ու գումարը դրամով պահում եմ բանկում»

Մայիս 16,2020 12:06

«Ես վերջերս իմ ավտոմեքենան վաճառեցի եւ գոյացած գումարը դրամով որպես ավանդ պահում եմ բանկում, մենք պետք է վստահություն ունենանք մեր դրամի նկատմամբ»,-ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ի թիվս այլնի, նա խոսեց  Հայաստանի գործարար ակտիվության մասին, հույս հայտնեց, որ ի հեճուկս կորոնավիրուսի,  այն կրկին կաճի:  Վարչապետը հայտնեց, որ ներկայումս  հարկային ստուգումներն ավելի հասցեական եւ արդյունավետ են դարձել: Ասաց նաեւ, որ ԵՄ գործընկերները մեր երկիրը հանել են  այսպես կոչված՝ «մոխրագույն ցուցակից» եւ  մեր երկիրն արդեն դիտարկում են որպես հարկային առումով համագործակցող երկիր:

«Հույս ունենք, որ մեր պոտենցիալ զբոսաշրջիկները ավելի շատ կճամփորդեն Հայաստանում, ներքին զբոսաշրջությունը նոր թափ կստանա»,-խոսելով զբոսաշրջության վիճակի մասին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Կարագի շուկային էլ անդրադարձ եղավ, ասաց, որ կարագի իրացման միջին գինն արդեն 3680 դրամ է կազմում, ու  գնանկում է տեղի ունեցել 16 %-ով: Վարչապետն ասաց, որ նույնը վերաբերում է շաքարավազի շուկային, 24 %-ով գնանկում է տեղի ունեցել, եւ նվազել է ներմուծման  կենտրոնացվածության աստիճանը: Փաստեց, որ հեղափոխությունից առաջ շաքարավազի գինը 70-80 դրամով բարձր է եղել, քանի հիմա է։ Նիկոլ Փաշինյանը նաեւ հիշեցրեց, որ Հայրենական պատերազմի վետերաններին էլ 300 000 դրամի միանվագ գումար է տրվել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031