Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ. «Ներկայացնում եմ  100 փաստ ՝ հեղափոխության երկրորդ տարեդարձին»

Մայիս 16,2020 11:48

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ութերորդ ասուլիսն անցկացրեց առցանց: Նա ասուլիսը սկսեց  հերթական 100 փաստերի հրապարակմամբ: Հիշեցրեց, որ առաջին 100 փաստը հրապարակել էր հեղափոխության առաջին տարեդարձին, այժմ էլ 100 փաստ հրապարակում է հեղափոխության երկրորդ տարեդարձին:

Նշեց, որ  նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված՝ կառավարությունը հաստատել է 18 հակաճգնաժամային միջոցառում: Վարչապետն ասաց,  որ  այդ համատեքստում 84, 4 միլիարդ դրամ է բաշխել երեկվա դրությամբ: 81995 անձանց վարկերի տոկոսադրույքներ են սուբսիդավորել, բյուջեի միջոցներից 6 մլրդ տրամադրվել է բանկերին՝ գյուղատնտեսության սուբսիդավորման համար:

Ի թիվս այլնի, ընդգծեց, որ 0-18 տարեկան երեխա ունեցող, բայց չաշխատող ծնողները յուրաքանչյուր երեխայի համար 26500 դրամ աջակցություն են ստացել: Կոմունալ ծառայությունների վարձավճարների 30-50 % աջակցությանն  էլ անդրադարձ եղավ:

Վարչապետը հայտնեց, որ բարձր տեխնոլոգիական ոլորտին դրամաշնորհներ են տրամադրում՝ որոշակի չափորոշիչներին համապատասխան:  Հավելեց, որ միայնակ տարեցներին, ցուցումով ինքնամեկուսացածներին տրամադրվել  են փաթեթներ:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանում ստեղծվել է պաշտպանիչ դիմակների, ալկոգելերի արտադրություն, եւ  ոչ միայն հնարավոր է ապահովել  ներքին սպառումը, այլեւ արտահանում իրականացնել: Հավելեց, որ մինչեւ աշուն հեռավար կրթության ամբողջական համակարգ ունենալու ուղղությամբ են աշխատում, քանի որ հնարավոր է աշնանը կորոնավիրուսի երկրորդ բռնկում լինի:

Փաստերի թվում  վարչապետը նշեց, որ շուրջ 23000 քաղաքացի է վերադարձել Հայաստան, եւ քաղաքացիների վերադարձը շարունակվում է: Ընդգծեց, որ 96 մլն եվրո կտրամադրի Եվրամիության կողմից, Հայաստանին դրամաշնորհներ, արտոնյալ տոկոսադրույքով վարկեր կտրամադրվեն տարբեր երկրների կողմից: Ասաց, որ անցյալ տարի  Հայաստանում 4.9 մլն  դոլարի գործարք է կատարվել օտարերկրյա բանկային քարտերով, ու  ցուցանիշը կարեւոր է, քանի որ ցույց է տալիս, թե օտարերկրյա ծագմամբ ինչքան բանկային քարտեր են օգտագործվել:

Ստվերի կրճատմանն էլ անդրադարձ եղավ, ՀՀ ֆինանսական համակարգի նկատմամբ օտարերկրյա կազմակերպությունների եւ անհատների վստահության մեծացմանը՝  նույնպես: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց այն հայաստանցիներին, որոնք ՀԴՄ կտրոն են պահանջում, ու շեշտեց, որ աջակցության չափը  հատուկ դրել են կախվածության մեջ՝  ՀԴՄ կտրոնի շրջանառությունից, նաեւ շեշտեց, որ գրանցված աշխատողների օգնությունը ավելի մեծ է եղել այս շրջանում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031