Համաշխարհային պանդեմիայով պայմանավորված՝ 2020 թվականի մայիսի 18-ը՝ Թանգարանների միջազգային օրը, ամբողջ աշխարհում նշվում է առցանց ձևաչափով։
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) ևս հայտարարում է Թանգարանների միջազգային օրվան նվիրված առցանց ծրագիր, որը ներկայացվելու է կենտրոնի ֆեյսբուքյան էջում մայիսի 18-ին՝ ամբողջ օրվա ընթացքում։ Մեկնարկը կտրվի առավոտյան ժամը 10։00-ին:
Մայիսի 18-ի ԳԱԿ առցանց միջոցառումների ծրագիրը հետևյալն է՝
10։00-20։00
Կարդացեք նաև
Առցանց վիկտորինա Գաֆէսճեան արվեստի կենտրոնի վերաբերյալ կենտրոնի ֆեյսբուքյան էջում
10։00-20։00
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի 360° վիրտուալ շրջայցերի ներկայացում կենտրոնի ֆեյսբուքյան էջում
12։00, 15:00
«Հայ գրերն իմ գրչով» առցանց կրթական ծրագիր լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի սաների համար
16։00
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցանմուշների և ցուցադրությունների մասին նոր հոլովակների շարքի պրեմիերա կենտրոնի ֆեյսբուքյան էջում․ «Ռոբերտ Ինդիանա, ՍԵՐ»։
«Համաշխարհային պանդեմիայով պայմանավորված՝ թանգարաններն առերեսվել են տարբեր մարտահրավերների հետ, որոնք, ի ուրախություն բոլորիս, հաղթահարվում են ստեղծարար կերպով՝ ժամանակակից տեխնոլոգիաների և մարդկային մտքի թռիչքի շնորհիվ։ Այս տարի Թանգարանների միջազգային օրն ամբողջ աշխարհում նշվում է առցանց ձևաչափով։ ԳԱԿ-ն այդ օրվա համար պատրաստել է ինտերակտիվ ծրագիր, որը Կենտրոնի հետևորդներին կպարգևի թանգարանային հագեցած առցանց փորձառություն»,- նշում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
Միացեք ԳԱԿ ֆեյսբուքյան էջին մայիսի 18-ին՝ մասնակցելու ավանդույթ դարձած Թանգարանների միջազգային օրվա յուրահատուկ ծրագրին:
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ