Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը չի թույլատրում տարկետմամբ սովորող որոշ ուսանողներին ավարտել ուսումը

Մայիս 16,2020 12:30

Կառավարության 2018թ. ապրիլի 12-ի 451-Ն որոշմամբ սահմանվում է գիտության եւ կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը եւ պայմանները:

Որոշման 10-րդ կետերով նշվում է, որ ասպիրանտուրայում սովորղ ուսանողների տարկետումը տրվում է մինչեւ նրանց 26 տարին լրանալը: Այն ուսանողները, որոնք պահպանելով կրթության անընդհատությունը, այսինքն՝ առանց ժամանակ կորցնելու բակալավրիատից հետո ընդունվել են մագիստրատուրա եւ հետո ասպիրանտուրա, կառավարության կողմից ստանալով տարկետում, չեն կարողանում ավարտել ուսումը: Խնդիրն առկա է այն ուսանողների մոտ, որոնց 26 տարին լրանում է մինչեւ հունիս, իսկ մնացած ուսանողները հնարավորություն կունենան ավարտել ուսումը: Այսինքն՝ մի դեպքում ուսանողը ասպիրանտուրայում հնարավորություն է ունենում սովորել 2 տարի, մյուսը՝ 3 տարի:

Այն հարցադրմանը, թե ինչու է որոշման մեջ նշվում մինչեւ 26 տարին լրանալը, ԿԳՄՍ-ն նշում է, որ եթե տարկետում տրվի 26 տարեկանից հետո, ապա դա կհամարվի ծառայությունից ազատման որոշում, այլ ոչ թե տարկետում: Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 19-րդ հոդվածում պարզ գրված է, որ պարտադիր զինվորական ծառայության ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները` մինչեւ 27 տարին լրանալը, ինչպես նաեւ զորակոչման ենթական են այն քաղաքացիները, որոնց 27 տարին լրանում է տվյալ զորակոչի ընթացքում: Այսինքն՝ ԿԳՄՍ-ն փաստացի չի տիրապետում Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքին, քանի որ քաղաքացու 27 տարին կարող է լրացած լինել եւ նա նույնպես ենթակա կարող է լինել ծառայության: Տարկետումը կարող է տրվել ոչ թե մինչեւ 26 տարին լրանալը, այլ մինչեւ քաղաքացու 27 տարին լրանալու նախորդ օրը (ցանկացած օր, քանի դեռ չի լրացել նրա 27 տարին): Այսինքն՝ քաղաքացու 27 տարին լրանալու օրվա դրությամբ նա կորցրած կլինի տարկետման հնարավորությունը եւ ենթակա կլինի զորակոչման:

Եթե քաղաքացուն ընտանեկան դրությունից կամ առողջական խնդիրներից ելնելով, կամ ԱԺ պատգամավոր ընտրվելու դեպքում, կարող է մինչեւ 27 տարին լրանալը տրվել տարկետում, ապա կրթության շարունակականության համար, պարզ չէ, թե ինչու հնարավոր չէ:
Առկա խնդիրներն արձանագրել են մի շարք իրավապաշտպաններ, ինչպես նաեւ Հանրային խորհրդում են արձանագրել, բայց սա հիմք չի հանդիսանում, որ ԿԳՄՍՆ որոշման մեջ փոփոխություն կատարի: ԿԳՄՍՆ-ի խտրական վերաբերմունքի պատճառով մի խումբ ասպիրանտներ զրկված են շարունակել իրենց ուսումը, որն աննախադեպ է եւ մարդու իրավունքների կոպտագույն խախտում է համարվում:

ԿԳՄՍՆ-ի աշխատակիցների հետ ունեցած հեռախոսազրույցների արդյունքում, իրենք փաստում են, որ չունեն առարկություն, եւ խնդիրը բարդում են ՊՆ-ի վրա, սակայն հարցը հենց ԿԳՄՍՆ-ի տիրույթում է եւ իրենք պետք է նախաձեռնեն փոփոխությունը, առավել եւս, որ չկա հակասություն օրենքի հետ: Փաստացի ԿԳՄՍՆ 3 ամյա ասպիրանտուրայի կրթությունը որոշ ուսանողների պարտադրում է 2 տարում ավարտել, որը գործնականում հնարավոր չէ, քանի որ որակյալ գիտական աշխատանք կատարելու համար շատ քիչ է 2 տարին:

Մի խումբ ուսանողներ

ԿԳՄՍ նախարարության տեսակետը՝ հաջորդիվ:

«Առավոտ» օրաթերթ
15.05
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031