Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու Լուի դը Ֆյունեսի որդին դերասան չդարձավ

Մայիս 16,2020 12:00

Հետաքրքիր դրվագներ աշխարհահռչակ կատակերգուի կյանքից

Աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Լուի դը Ֆյունեսը երազում էր, որ որդին՝ Օլիվյե դը Ֆյունեսը դերասանական կարիերա անի, բայց վերջինս երազում էր ավտոմրցարշավորդ դառնալու  մասին:

Օլիվյեն Լուի դը Ֆյունեսի եւ Ժաննա Ավգուստին Բարտելեմի դը Մոպասանի որդին է: Ժաննայի տատիկը եղել է  Գի դը  Մոպասանի ազգականուհին: Ժաննա Ավգուստին Բարտելեմի դը Մոպասանը Լուի դը Ֆյունեսի երկրորդ կինն էր, իսկ առաջին կնոջից դերասանը մեկ որդի ուներ՝  Պատրիկը:

Հետագայում եղբայրները հանրահայտ կատակերգու հոր մասին պետք է գիրք գրեին՝ «Շատ մի խոսեք իմ մասին, զավակներս» վերնագրով: Ու պիտի հիշեին, թե ինչպես էին հոր հետ կրկես գնում, ու ինչպես էր Լուի դը Ֆյունեսը ուրախանում ծաղրածուների հայտնվելուց եւ տխրում կենդանիների համար: Նա ատում էր ամբոխը, շատ մարդկանց, զենքերը, քաղաքականությունն ու որսը:

Ծնողները զավակներին բավականին լավ դաստիարակություն էին տվել ու լավ օրինակ էին նրանց համար: 1965թ. Օլիվյեն հոր նախաձեռնությամբ նկարահանվեց «Ֆանտոմասը մոլեգնում էեւ ֆիլմում, դրանից հետո ամեն տարի Օլիվյեն  դերեր էր ունենում բոլոր այն ֆիլմերում, որտեղ նկարահանվում էր հայրը: Թվում էր՝ Օլիվյեին խոստումնալից ապագա էր սպասվում կինոյում, որտեղ օգտագործվում էր նաեւ նրա երաժշտական ունակությունը՝ երիտասարդը հարվածային գործիքներ էր նվագում: Խոսքը հատկապես «Մեծ արձակուրդներեւ եւ «Մարդ նվագախումբեւ ֆիլմերի մասին է:

1971թ. Օլիվյեն խաղաց նաեւ «Օսկար» ներկայացման մեջ՝ Պալե Ռոյալ թատրոնում: Այս ներկայացման գլխավոր դերը, բնականաբար, հայրն էր խաղում:

1973թ. կրտսեր դը Ֆյունեսը վերջնական որոշում կայացրեց թողնել կինոն ու օդաչու դառնալ:  Տարիներ անց նա արդեն  աշխատում էր Air Inter ընկերությունում, իսկ 2010թ. թոշակի անցավ: Երկու եղբայրների կյանքն անցնում էր առանց հանրային ուշադրության, նրանք ձգտում էին անաղմուկ ապրել մինչեւ այն պահը, երբ հոր մասին գիրք լույս ընծայվեց:

Հետագայում ռեժիսոր  Ժամել Դեբուզի կողմից Օլիվյեն հրավիրվեց աշխատելու «Ինչու ես չկերա իմ հորըեւ մուլտֆիլմի վրա: Նա պետք է մարմնավորեր շեֆ-խոհարարի օգնականին, որը պետք է հնարավորինս հիշեցներ Լուի դը Ֆյունեսին:

1977թ. Օլիվյե դը Ֆյունեսն ամուսնացավ  քաղաքական գործունեությամբ հայտնի Դոմինիկ Վատրանի հետ: Նրանց  երեք զավակներից որեւէ մեկը կինոկարիերա չարեց:

Ըստ  kulturologia.ru-ի՝

պատրաստեց

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
15.05
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031