ՄՕԿ-ի գործկոմի հեռավար նիստում օրակարգային տարբեր հարցերի շրջանակում քննարկվել է նաեւ օլիմպիական շարժմանը կորոնավիրուսի համավարակի պատճառած ֆինանսական վնասը եւ նշվել, որ ներկայումս դա հաշվարկել հնարավոր չէ:
Այդուհանդերձ, հաստատվել է մինչեւ $ 800 միլիոն աջակցության փաթեթը, որը ուղղվելու է COVID-19-ի հետեւանքների հաղթահարմանը: Ընդ, որում, այդ գումարից $ 150 միլիոնը տրամադրվելու է միջազգային ֆեդերացիաներին եւ ազգային օլիմպիական կոմիտեներին:
Որոշվել է նաեւ, որ ՄՕԿ-ի 136-րդ նստաշրջանը կրկին հեռավար ձեւաչափով կկայանա հուլիսի 17-ին:
Կորոնավիրուսի համավարակը չի ազդել 2022 թ. Պեկինում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի նախապատրաստության վրա, որի աշխատանքները ընթանում են եւ հունիսին կկայանա ձմեռային խաղերը համակարգող հանձնաժողովի հերթական նիստը:
Կարդացեք նաև
Հեռավար նիստում ՄՕԿ գործկոմը լսել է նաեւ Տոկիոյի օլիմպիական խաղերի աշխատանքային խմբի զեկույցը:
ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը շեշտել է, որ ամառային օլիմպիական խաղերի մեկնարկի նոր ժամկետը (հուլիսի 21) հավանաբար այլեւս չի փոփոխվի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ