Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ զեկուցողները Թուրքիայի իշխանություններին կոչ են արել անհապաղ ազատ արձակել Օսման Քավալային

Մայիս 15,2020 21:07

Թուրքիայի հարցով ԵԽԽՎ զեկուցողները թուրքական իշխանություններին կոչ են արել անհապաղ ազատ արձակել ավելի քան 2 տարի անազատության մեջ գտնվող թուրք հայտնի գործարար, հասարակական գործիչ Օսման Քավալային:  Այս կերպ ԵԽԽՎ համազեկուցողներ Թոմաս Համարբերգը, Ջոն Հոուելը, Ալեքսանդրա Լուիսն արձագանքել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմանը, ըստ որի  Թուրքիայի իշխանությունները խախտել են Եվրոպական կոնվենցիայի 5/1 և  5/4, 18-րդ հոդվածները:

«Ստրասբուրգի դատարանի վճիռը վերջնական է: Թուրքիայի իշխանություններին կոչ ենք անում անհապաղ կատարել վճիռը և անմիջապես ազատ արձակել 2017թ. հոկտեմբերի 18-ից անազատության մեջ գտնվող  Օսման Քավալային»,-ընդգծել են զեկուցողները՝ հիշեցնելով, որ դատարանի վճիռը վերաբերում է ոչ միայն Գեզիի գործին, այլ նաև Քավալայի դեմ հարուցված մյուս գործին, որով նա մեղադրվում է 2016թ. հուլիսի 15-ին ձախողված հեղաշրջման մեջ ներգրավված լինելու համար, ինչն էլ հենց հիմք է հանդիսացել 2020թ. փետրվարի 19-ին նրան կրկին ձերբակալելու համար:

ԵԽԽՎ համազեկուցեղներն ընդգծել են, որ կորոնավիրուսի համավարակի իրավիճակով պայմանավորված, չափազանց կարևոր է Քավալայի, ինչպես նաև անազատության մեջ գտնվող թուրք մյուս հասարակական գործիչների, լրագրողների անհապաղ ազատ արձակումը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031