Հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզների տարածքների ախտահանման մեծածավալ աշխատանքները (305.000քմ), ինչպես նաև պարետատան կողմից սահմանված կանոնների պահպանման նպատակով անհրաժեշտ պարագաների գնման ծավալները, պարետատան հետ քննարկումներից հետո որոշվել է մանկապարտեզների աշխատանքները սկսել մայիսի 20-ից:
Տարվող աշխատանքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք:
Երևանի քաղաքապետարան