Ինչպես երեւում է, «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարերից վերջինը՝ ԱՄՆ-ի բաց առաջնությունը (US Open), հնարավոր է կայանա նախապես հայտարարված ժամկետներում:
Թենիսի ազգային կենտրոնի 12 կորտերը մարտի վերջին վերածվել էին ժամանակավոր դաշտային հիվանդանոցի՝ նոր կորոնավիրուսով վարակված 470 պացիենտների հոսպիտալացնելու համար: Բացի դա, կորտերում ինտենսիվ թերապիայի համար 20 մահճակալ էին բացել:
«Հիվանդանոցը պաշտոնապես փակվել է: Հոսպիտալը երեք-չորս շաբաթվա ընթացքում կհավաքվի, կախտահանվի, ու մենք կնախապատրաստվենք ներքին բիզնեսը բացելուն: Մենք ճիշտ ուղղությամբ ենք առաջ ընթանում, իսկ համավարակի ժամանակ, պարզապես, ձգտում էինք մեր ներդրումն ունենալ համավարակի դեմ պայքարում»,-թենիսի կենտրոնի տնօրեն Դեննի Զաուսների խոսքերը մեջբերել է US Open-ի պաշտոնական կայքէջը:
Ամերիկայի բաց առաջնությունը նախապես պլանավորված էր անցկացնել օգոստոսի 24-ից սեպտեմբերի 13-ը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ