Ադրբեջանը մայիսի 18-ից 22-ը հրամանաշտաբային զորավարժություններ կանցկացնի Նախիջևանում՝ մի քանի զորամիավորումների և ստորաբաժանումների մասնակցությամբ:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով երկրի ՊՆ-ի հայտարարությունը, զորավարժություններին կմասնակցեն նաև հատուկ զորքերի ստորաբաժանումներ, կմշակվեն առաջադրանքների կատարման արդյունավետությանն ուղղված գործողություններ սահմանափակ տեսողության պայմաններում՝ ժամանակակից կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի օգտագործմամբ, ինչպես նաև կկազմակերպվեն համագործակցությանն ու համակողմանի ապահովմանն ուղղված գործողություններ:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ մայիսի 18-ից 22-ն ադրբեջանական բանակը լայնամասշտաբ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ է անցկացնելու:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ