«Գյուղում էի, երբ մեր փեսան զանգեց ու ասաց, որ վթար է եղել: Մահացածներից Ժենիկ Սմբատյանն իմ դուստրն է: Արտաշատի «մորգ»-ում եմ իմացել, որ մահացած է»,-2019թ.-ի հուլիսին Արարատի մարզի «Զոդի» կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով հերթական դատական նիստում այսօր պատմեց տուժողի իրավահաջորդ- վկա, 1969թ.-ին ծնված Մաթեւոս Սմբատյանը:
«Օգնածի պատմելով՝ հրդեհի ժամանակ Ժենիկս ուզել է լուսամուտից փրկվի, օգնել է, բայց չի կարողացել դուրս հանել: Մի հոգի է եղել օգնողը: Ժենիկիս կեսը լուսամուտից դուրս եկած է եղել…»,-դատարանին հայտնեց մահացած աղջկա հայրը:
Դատավորի հարցին ի պատասխան նա ասաց՝ ամբաստանյալին նախկինում չի ճանաչել. հիմա վերաբերմունքը թշնամական է:
Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 6-ին Արարատ քաղաքի «Զոդի» կամրջի վրա բախվել էին ուղեւորատար «Գազել»-ը, «Տոյոտա Հիլուքս»-ն ու «Վազ 21063» մակնիշի ավտոմեքենան: «Գազել»-ը հրդեհվել էր, մահացել էր 7 մարդ, 4 ուղեւոր էլ՝ ստացել մարմնական վնասվածքներ: «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդ Սողոմոն Հակոբյանը մեղադրվում է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները եւ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ