Լրահոս
Օրվա լրահոսը

Նունե Սարգսյան. Նախակրթարաններում նախատեսում են բացառել ծնողների հանդիպումը

Մայիս 15,2020 16:53

«Ծնողների ինքնագիտակցությունը այնքան բարձր պետք է լինի, որ տանեն մանկապարտեզ այն դեպքում, երբ խիստ անհրաժեշտ է»,- «Մեդիա կենտրոնի» կազմակերպած քննարկման ընթացքում ասաց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախադպրոցական բաժնի պետ Նունե Սարգսյանը։

Նա շեշտեց, որ ծնողները պետք է չթաքցնեն իրենց միջավայրը՝ արդյոք ունեցե՞լ են կորոնավիրուս կամ շփվել են կորոնավիրուսով վարակված անձի հետ։ Ըստ նրա՝ ծնողները պետք է ազնիվ լինեն հանուն իրենց երեխաների առողջության. «Ամսի 20-ից հետո են բացվելու Երևանի ենթակայության մանկապարտեզները։ Այսօր տարվում են մաքրման աշխատանքներ, միևնույն ժամանակ՝ ախտահանման աշխատանքներ։ Այս պահին մեր ղեկավարությունը՝ քաղաքային իշխանությունները քննարկում են՝ ինչպես իրականացնել դա արդյունավետ լինելու և հետագա աշխատանքները կազմակերպելու համար»։

Նունե Սարգսյանը ընդգծեց, որ այսօր հանձնարարել են նախակրթարանների մուտքերի մոտ ծնողների համար սահմանագծեր նշել՝ 1.5-2 մետր հեռավորությամբ, որ ծնողները մեկը մյուսին չհանդիպեն. «Այսինքն՝ մի ծնողը երեխային կհանձնի մանկապարտեզին, շրջանցի։ Բոլոր ուղղությունները մենք նշելու ենք մուտքերի մոտ, հետո կմոտենա մյուս ծնողը, և այդպես՝ հերթականությամբ»։

https://www.facebook.com/mediacenterarmenia/videos/2648772718782616

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031