Մայիսի 18-ից նախակրթարանները շարունակելու են իր գործունեությունը։ Այդ կապակցությամբ «Մեդիա կենտրոնը» ոլորտի պատասխանատուների հետ քննարկում էր կազմակերպել։
Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան-լյարդաբան Հասմիկ Ղազինյանը նշեց, որ երեխաները ոչ հաճախ են հիվանդանում, և նրանց մոտ կլինիկան շատ թեթև, առանց ախտանշանների է անցնում. «Սա մի կողմից շատ լավ է, և երեխաները չեն ունենում որևիցե բարդություն, բայց երեխաները համարվում են այն ռիսկի խումբը, որոնք համարվում են վարակի լուռ տարածողներ»։
Ըստ նրա, ընդունված որոշումները պետք է լինեն խիստ հսկողության տակ. «Բոլոր որոշումները պետք է գրավոր փակցված լինեն բոլոր նախակրթարաններում։ Ինչ վերաբերվում է փոքրիկներին, նախ ես շատ ուրախ եմ, որ նախակրթարան այցելելը պարտադիր չէ։ Եվ դա կանեն այն ընտանիքները, որոնք իսկապես հնարավորություն չունեն երեխային տանը պահելու։ Երկրորդը՝ այս որոշումները պետք է խիստ հսկողության տակ լինեն։ Եվ վերջապես՝ կոնտակտավոր որևէ ընտանիքից ոչ մի երեխա չպետք է ընդունվի նախակրթարան»։
Հասմիկ Ղազինյանի կարծիքով՝ սա ամենախոցելի օղակն է, այդ իսկ պատճառով պետք է լինի ամենավերահսկելի օղակը. «Ընտանիք-երեխա, երեխա-անձնակազմ, անձնակազմ-երեխա-ընտանիք հետադարձ կապեր են լինում։ Եթե վերահսկողությունը այստեղ մի փոքր բացակայեց մեր ինֆեկցվածության հավանականությունը շատ կբարձրանա»։
Կարդացեք նաև
https://www.facebook.com/mediacenterarmenia/videos/2648772718782616
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Հասմիկ Ղազինյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից