ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների՝ ֆիզիկական, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների համար երկարաձգում է վարկային արձակուրդները մինչև 2020թ. մայիսի 31-ը: Բանկի վարկառուները կարող են ստանալ վարկի մարումների հետաձգում:
Ներկա պահին ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների համար հասանելի են վարկային արձակուրդներ` ինչպես մայր գումարի, այնպես էլ տոկոսագումարի մարման հետաձգման գծով: Անհատ ձեռներեցների և իրավաբանական անձանց համար հետաձգումը հասանելի է գործող անգրավ վարկերի մայր գումարի և տոկոսագումարի մարման համար՝ 7 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող գումարի չափով (պայմանագրային սկզբնական գումար): Պայմանները վերաբերում են ինչպես դրամային, այնպես էլ արտարժույթով վարկերին:
Բանկի կողմից ֆիզիկական/իրավաբանական անձանց կամ անհատ ձեռներեցներ հանդիսացող հաճախորդներին վարկային արձակուրդներ տրամադրելու գործընթացին կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում՝
Ուշադրություն՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը հորդորում է իր բոլոր վարկառուներին, ովքեր շարունակում են ստանալ եկամուտներ և հնարավորություն ունեն իրականացնելու իրենց վարկային մարումները, մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում կատարել իրենց վճարումներն ըստ սկզբնական մարման ժամանակացույցի՝ հետագայում մարման ժամկետի երկարաձգումից խուսափելու նպատակով։
Կարդացեք նաև
Հիշեցնում ենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի ծառայություններից կարելի է օգտվել առանց մասնաճյուղ այցելելու՝ առցանց եղանակով՝ Մոբայլ/Ինտերնետ Բանկ, Վիդեո Բանկ ծառայությունների միջոցով։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Ձեր,
ՎՏԲ-Հայաստան Բանկ
Մամուլի հաղորդագրություն