«Այսօր հրավիրվել էի ՀՔԾ՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասով բացատրություն տալու համար»,- ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը:
ԱԺ նիստի տեսագրությունից ակնհայտ էր, որ Միքայելյան-Մարուքյան ձեռնամարտից հետո մի քանի քայլ հետ գնացած Մարուքյանին իրենից ձախ ուղղությամբ նախ ձեռքով հարվածել էր Արտակ Մանուկյանը, այնուհետեւ՝ Մարուքյանի աջ կողային հատվածից՝ «Իմ քայլի» պատգամավոր Վահե Ղալումյանը՝ Մարուքյանի գլխի ուղղությամբ:
Սակայն Արտակ Մանուկյանն ավելի վաղ պնդել էր. «Ես հետևից չեմ խփել, ինչի մասին ասել եմ ու նաև կարելի է համոզվել կադրերը դիտելուց․․․Հոլովակում ԼՀԿ երկու պատգամավորները ոտքերով խփում են գետին ընկած պատգամավորին»:
https://www.facebook.com/vahagn.aleksanyan.52/videos/285026605844315/UzpfSTEwMDAwMDQ3NjI0NDk0ODo0NDA3MjA2MTI5MzA1MjE4/
Կարդացեք նաև