Կան գործունեության տեսակներ, որոնք առայժմ սահմանափակումների տակ կլինեն, բայց նրանց գործունեությունը կթույլատրվի իրականացնել առցանց, հեռավար կամ առաքման միջոցով: Այսօր կառավարության մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսում ասաց էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:
Նրա խոսքով, առայժմ սահմանափակված կմնան հյուրանոցային եւ համանման բնակության վայրերի տրամադրման ծառայությունները՝ բացառությամբ այն հյուրանոցային ծառայությունների, որոնք կիրականացնեն հյուրերի հաշվառման ռեգիստր: Միայն այդ նախապայմանով նրանց գործունեությունը սահմանափակված չի լինի: Այդ պարագայում հանգստյան տների եւ այլ բնակության վայրերի տրամադրմամբ ծառայությունները նույնպես սահմանափակված չեն լինի:
Փոխնախարարի խոսքով, գործունեության այն տեսակների համար, որոնք դուրս են եկել սահմանափակումներից, պարետի նոր որոշմամբ, գործատուի, աշխատողների ու քաղաքացիների համար նոր պահանջներ են սահմանվել, որոնց պետք է խստորեն հետեւել:
Կբացվեն նաեւ հանրային սննդի այն օբյեկտները՝ ռեստորանները, սրճարանները, որոնց գործունեությունը, մինչ այս միայն բացօթյա տարածքում էր թույլատրվում: Բացի հանրային տրանսպորտից, մայիսի 18-ից կգործեն նաեւ մարզասրահները, մշակութային ստեղծագործական խմբերը, մոլերը, շուկաները՝ հատուկ կանոնների պահպանմամբ:
Կարդացեք նաև
Վարոս Սիմոնյանի խոսքով, այս կամ այն գործունեության տեսակը կարող է աշխատել, եթե լիարժեք ապահովի սահմանված կանոնների պահանջները:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ