Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՛նչ պետք է ունենաք կամ չունենաք հասարակական տրանսպորտից ու հանրային օբյեկտներից օգտվելու համար. Պարզաբանում է էկոնոմիկայի փոխնախարարը

Մայիս 15,2020 12:44

Հանրային տրանսպորտում արգելվում է կանգնած երթեւեկելը՝ բացառությամբ, եթե տրանսպորտային միջոցը 9 մետրից երկար է: Հանրային տրանսպորտում, մուտքի մոտ պետք է լինեն ախտահանիչ միջոցներ: Հանրային տրանսպորտում պարտադիր է կրել անհատական պաշտպանիչ միջոցներ՝ դիմակներ եւ ձեռնոցներ եւ նստելուց առաջ անպայման պետք է ախտահանել ձեռքերը: Չի՛ թույլատրվում հանրային տրանսպորտ նստեցում իրականացնել այն անձանց, որոնք չունեն անհատական պաշտպանիչ միջոցներ: Այսօր պարետի որոշումից այսպիսի մանրամասներ ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ խոսելով գործունեության այն տեսակների մասին, որոնց սահմանափակումները մայիսի 18-ից վերացվելու են:

«Խիստ կանոններ են, եւ վերահսկումը լինելու է խիստ: Հանրային օբյեկտներում մուտքից առաջ պետք է, պարտադիր, բոլորը ջերմաչափվեն: Ում ջերմությունը բարձր լինի՝ նրանց չեն սպասարկի: Այն մարդիկ, որոնք, բացահայտ ունենալու են այն ախտանիշները՝ բարձր ջերմություն, հարբուխ, հազ, չեն սպասարկվելու եւ հանրային օբյեկտներ նրանց մուտքն արգելվելու է: Միեւնույն ժամանակ այդ մասին պետք է հաղորդեն առողջապահության նախարարության թեժ գծերին»,-ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով, այս բոլոր միջոցառումներն ուղղված են կանխելու համավարակի տարածումը եւ իջեցնելու ռիսկի մակարդակը:

Փոխնախարարը կոչ արեց բոլոր տնտեսվարողներին խստորեն պահպանել ու հետեւել այս կանոններին: Ձեռնարկատերերին էլ հորդորեց՝ մինչեւ լիովին չապահովեն այս կանոններով նախատեսված պահանջները, չբացեն իրենց գործունեությունը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031