Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրի ճակատագիրը շատ թելերով կախված է Բաքու-Անկարա առանցքի նոր թափ ստացած համակարգված գործողություններից. «Ազգ»»

Մայիս 15,2020 12:33

«Թնդանոթային» նախապատրաստություն

Իմ խորը համոզմամբ, մեր երկրի ճակատագիրը, անշուշտ նոր բան չեմ ասում,  շատ թելերով կախված է Բաքու-Անկարա առանցքի օրերս նոր թափ ստացած համակարգված գործողություններից, տարածաշրջանում ռուսական եւ իրանյան ազդեցության գործոնի թուլացումից, թուրք-ամերիկյան հարաբերությունների վերասերտացումից, եվրոպական միասնականության տարբաղադրված վիճակից, նավթի գործոնի խեղճացման հետեւանքովՙ նոր մարտավարություն որդեգրելու թուրք-ադրբեջանական առանցքի (axis) հակահայ քարոզչական եւ ռազմական նկրտումներից եւ, գլխավորը, մեր դիմադրողականության ներուժից, պայքարելու կամքից:

Դրանցից առավել ուշագրավը, մեկ կողմից, թուրքական ASIM-DER հակահայկական կազմակերպության նախագահի բարբաջանքներն են Սիրիայի նաֆթաշատ տարածքում արդեն երկար ժամանակ գործող հայկական փոքրիկ, բայց քաջակորով երկու ինքնապաշտպանական ջոկատների ուռճացված նշանակության վերաբերյալ, իսկ երկրորդը Երեւանից մինչեւ Զանգեզուր եւ Կարս, Գյումրիից մինչեւ Վարդենիս եւ Ապարան «Արեւմտյան Ադրբեջան» ստեղծելու, դրանք անթաքույց Թուրքիա-Ադրբեջան մեծ միության մեջ պարփակելու հավակնություններն են:

Արդյոք պե՞տք է լուրջ ընդունել ծավալապաշտական այդ զույգ սպառնալիքները: Կարծում եմ` այո՛: Բայց ոչ թե դրանց իրականացման հնարավորության առումով, այլ սպառնալից շեշտադրումների մեծացման եւ համակարգված հավակնությունների ավելացման տեսակետից: Հայտնի է, որ Բաքվում Ալիեւների եւ Փաշայեւների գերդաստանների միջեւ դեռեւս չեն ավարտվել խուլ հակամարտությունները, մանավանդ այժմ, երբ նրանց միջեւ կռվախնձոր դարձած նաֆթարդյունաբերությունն ու բանկային համակարգը սնանկացման եզրին են հայտնվել: Եվ այդ ֆոնին վճռական խոսքը կարող է վերապահված լինել թուրքական սպայակույտի նեցուկն ու քաջալերանքը վայելող Զաքի Հասանովին, Ադրբեջանի զինված ուժերի հրամանատարին, այսինքն` ռազմական միջամտությամբ: Եվ ինչպես ասում է մեր ժողովուրդը գայլն ու գողը ի՞նչ են ցանկանում` մառախլապատ եղանակ ու մութ գիշեր: Հետևաբար` նախահարձակումը մեր դիրքերի վրա, Արցախից մինչեւ Տավուշ ու Նախիջեւանի պաշտպանական գիծ, կարող է վերջ դնել Իլհամ-Մեհրիբան վեճին, նոր իրադրություն ստեղծել երկրում խիստ համահունչ եւ հավասարաչափ թուրքական ցեղասպանական նկրտումներին:

Մանավանդ որ մեր երկիրն այսօր զրկված է ներքին համերաշխությունից, արդյունավետ կառավարման բարիքներից, գրեթե անգործության մատնված դիվանագիտությունից, ազգային անվտանգության ծառայություններից ինչ վերաբերում է հետախուզությանը եւ հակահետախուզությանը:

Մեր հույսը մեր անպարտելի բանակն է, միասնական, կուռ եւ մարտունակ:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031