Մայիսի 18-ից հասարակական տրանսպորտից օգտվելու նոր կանոնները:
✅Վերգետնյա հասարակական տրանսպորտ
📍Արգելվում է տրանսպորտային միջոցում կանգնած ուղեւորների փոխադրումը, բացի 9 մետրից ավել երկարություն ունեցող տրանսպորտային միջոցների:
📍Տրանսպորտային միջոցներում ուղեւորների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել նստելու համար հատկացված տեղերի ընդհանուր թվաքանակին, ընդ որում արգելվում է հավելյալ ինքնաշեն նստատեղերի ավելացումը:
Կարդացեք նաև
📍9 մետրից ավելի երկարություն ունեցող տրանսպորտային միջոցներում կանգնած ուղեւորների միջեւ պահպանվում է առնվազն 1 մետր հեռավորություն։
📍Տրանսպորտային միջոցները ենթարկվում են խորքային ախտահանման օրական նվազագույնը 2 անգամ, որից մեկը՝ պարտադիր նախաուղերթային հատվածում:
📍Յուրաքանչյուր երթուղու ավարտին (երկար տարածությունների եւ երկարատեւ՝ ավելի քան 3 ժամ տեւողությամբ երթուղիների ժամանակ՝ նաեւ ընթացքում) ուղեւորներին իջեցնելուց հետո իրականացվում է սրահի օդափոխություն, դռների բռնակների, նստարանների արմնկակալների կանխարգելիչ ախտահանում ախտահանիչ անձեռոցիկներով (կամ ախտահանիչ միջոցների լուծույթներով):
📍Բացառվում է ուղեւորների նստեցումը եւ տրանսպորտային միջոցի սրահում ուղեւորների առկայությունն՝ առանց նրանց կողմից անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակ եւ ձեռնոց կրելու:
📍Յուրաքանչյուր երթուղու ավարտին (երկար Տրանսպորտային միջոց նստելուց ուղեւորները պարտադիր ախտահանում են ձեռքերը ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցներով։
📍Յուրաքանչյուր երթուղու ավարտին (երկար Տրանսպորտային միջոցից օգտվելիս անհրաժեշտ է ունենալ մանրադրամ ուղևորավարձի չափով՝ հնարավորինս բացառելով մանր վերադարձնելու անհրաժեշտությունը։
✅Տաքսի
📍Արգելվում է վարորդի կողքին ուղեւորի նստեցումը:
📍Ավտոտրանսպորտային միջոցները պարտադիր ապահովվում են ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներով եւ մեկանգամյա օգտագործման թաց անձեռոցիկներով:
✅Երկաթուղային տրանսպորտ եւ մետրոպոլիտեն
📍Ավտոտրանսպորտային միջոցները պարտադիր Սպասասրահները եւ բոլոր վագոնները պարտադիր ապահովվում են բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներով:
📍Ավտոտրանսպորտային միջոցները պարտադիր սպասասրահներում բացառվում են մարդկանց խիտ կուտակումները:
📍Վագոններում ապահովվում է ուղեւորների հնարավորինս նոսր նստեցում:
📍Սպասասրահներում նշանակվում են ուղեւորների նստեցման համար պատասխանատուներ, որոնք կազմակերպում են ուղեւորների նստեցումը:
📍Մետրոպոլիտենի դեպքում մեկ երթուղու ընթացքում յուրաքանչյուր վագոնում ուղեւորների առավելագույն քանակը չի կարող գերազանցել 70-ը:
📍Յուրաքանչյուր երթուղու ավարտին ուղեւորներին իջեցնելուց հետո իրականացվում է վագոնների օդափոխություն, դռների բռնակների, նստարանների արմնկակալների կանխարգելիչ ախտահանում:
📍Օրական առնվազն 3 անգամ իրականացվում է կայարաններում տեղակայված տերմինալների ախտահանում ախտահանիչ միջոցների լուծույթներով:
📍Յուրաքանչյուր օրվա ավարտին իրականացվում է վագոնների, կայարանների եւ ընդհանուր օգտագործման տարածքների եզրափակիչ ախտահանում մասնագիտացված կազմակերպությունների միջոցով: