Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ ամենազայրացնողն այն է, որ սխալներից դասեր քաղել, դրանք խոստովանել մեզանում ընդունված չէ. «Հրապարակ»

Մայիս 15,2020 11:02

Անշուշտ, չարժե ընկնել միստիցիզմի գիրկը, բայց կան ինչ-որ ազդակներ, որոնք չենք կարող զանց առնել։ Օրինակ, ինչո՞ւ մեր տարածաշրջանում վարակն ամենից ուժեղ հարվածեց հենց Հայաստանին, որը բավականին մեկուսի կյանքով է ապրում, սակավաթիվ զբոսաշրջություն ունի, փակ սահմաններ եւ փոքրաթիվ ազգաբնակչություն։ Այս բոլոր ցուցանիշներից եթե ելնենք, մենք Հարավային Կովկասում ամենաքիչը պետք է տուժեինք կորոնավիրուսից, բայց ամենաշատն ենք տուժել, եւ դեռ հայտնի չէ, թե առջեւում ինչ է մեզ սպասվում։ Մի կողմից, իհարկե, կան օբյեկտիվ պատճառներ դրա համար․ հանրաքվեի անիմաստ քարոզարշավից մինչեւ մեր ազգային մենթալիտետ՝ պաչպչվելու, հիգիենայի կանոնները չպահպանելու առումով։ Բայց կարծում եմ, որ սուբյեկտիվ հանգամանքներ էլ կան։ Ասենք, օրինակ, ի վերուստ մեր իշխանություններին եւ մեզ ուղղված պատժի տեսքով՝ վարակի վտանգին քամահրանքով վերաբերվելու, մեծամտության, ավելորդ ինքնավստահության, ժամանակին միջոցներ չձեռնարկելու համար։ Կարծես մեկը մեզ ասում է՝ բա մեծ-մեծ խոսում էիք, հայեր, դե պայքարեք, դիմադրեք, պինցետն ու թթի արաղն ունեք, չէ՞։

Եվ ամենազայրացնողն այն է, որ սխալներից դասեր քաղել, դրանք խոստովանել մեզանում ընդունված չէ։ Ի՞նչն է խանգարում, որ վարչապետով-նախարարով հայտարարեն՝ սխալվել ենք, պոռոտախոսել ենք, ներիր, Տեր։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031