Լրահոս
Օրվա լրահոսը

Երկիրը չունի զարգացման ռազմավարական ծրագիր, հույսները դրել են մասնավորի վրա. «Ժամանակ»

Մայիս 15,2020 10:49

Արտասահմանից Հայաստան ուղարկվող գումարների կամ, այլ կերպ ասած, տրանսֆերտների նվազումը կարող է հանգեցնել աղքատության մակարդակի բարձրացման, գործազրկության թվի աճին, քաղաքացիների կենսամակարդակի նվազման, ներքին շուկայում առևտրաշրջանառության ծավալների նվազման։ Այդ մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը։ Առաջին եռամսյակի տվյալներով՝ ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտասահմանից Հայաստան են ուղարկել մոտ 354 մլն դոլարին համարժեք գումար: Նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ այս գումարը կրճատվել է մոտ 38 մլն դոլարով կամ 9.7%-ով:

Արիստակեսյանի խոսքով՝ պետությունն օր առաջ պետք է մտածի արդյունաբերական այնպիսի արտադրություններ ստեղծելու ու զարգացնելու ուղղությամբ, որտեղ ՌԴ չմեկնած աշխատուժը կկարողանա ներգրավվել։ «Մենք արտակարգ դրության մեջ ենք, ու լոկոմոտիվն ու շարժիչ ուժը պետք է լինի պետությունը։ Այնպիսի աշխատատեղեր, գործարաններ պետք է ստեղծվեն, որը հիմնված կլինի երկրի ներքին ռեսուրսների օգտագործման վրա։ Մարդիկ կաշխատեն ու էլ չեն գնա արտագնա աշխատանքի ու չեն սպասի տրանսֆերտների»,- տեսակետ հայտնեց տնտեսագետը։

Արիստակեսյանը, խոսելով տնտեսական կանխատեսումների մասին, նշեց՝ տարվա արդյունքներով տնտեսական անկում կլինի։ «Մենք չենք կարող մնացած եռամսյակներում ստեղծել այնպիսի տնտեսական աճ, քանի որ երկիրը չունի զարգացման ռազմավարական ծրագիր։ Հույսները դրել են մասնավորի վրա, թե ինչպես կզարգացնի տնտեսությունը»,- ասաց տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը։

Քրիստինա ԱՂԱԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031