Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անհատական պատասխանատվությունը չի աշխատում

Մայիս 15,2020 14:00
coronavirus xanut

Արտակարգ դրության խիստ սահմանափակումները մայիսի 4-ից պարետատունը բավականին մեղմացրեց. քաղաքացիների տեղաշարժի համար թերթիկներն այլեւս պարտադիր չէին, բացվեցին ռեստորանները, սրճարանները, հագուստի խանութներն ու կարելի է ասել, տնտեսության գրեթե բոլոր տեսակների վրայից արգելքը հանվեց:

coronavirus banjareghen
Սահմանափակումների մեղմացման հետ պայման էր դրված՝ պահպանել նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխարգելող կանոնները՝ պահպանել սոցիալական հեռավորություն, կրել պաշտպանիչ դիմակներ եւ ձեռնոցներ, պարբերաբար ախտահանել ձեռքերը եւ այլն:
coronavirus xanut2 coronavirus
Սրանից տաս օր հետո վարչապետ Փաշինյանն անձամբ արձանագրեց՝ քաղաքացիները նշված կանոնները չեն պահպանում:
coronavirus

Երեկ վարչապետն ուղիղ եթերում ասաց. «Ես այսօր տեսնում եմ իրար ձեռքով բարեւող մարդկանց, իրար շատ մոտ (չեմ ուզում ասել իրար քիթ մտած) մարդկանց, եւ սա մեծ խնդիր է: Այս տեմպերով մենք շատ լուրջ ճգնաժամի առաջ կարող ենք կանգնել…Եթե այս տեմպերով գնանք եւ նոր հիվանդացության դեպքերը այս տեմպով ավելանան, մենք նորից ստիպված ենք լինելու գնալ սահմանափակումների»:

coronavirus dexatun
Փաշինյանն առաջին անգամ չէ, որ ուղիղ եթերով կոչ է անում պահպանել կանոնները, երեկ նույնպես նման կոչ արեց, նշելով՝ անհատական պատասխանատվությամբ բոլորս կարող ենք այս իրավիճակից խուսափել:

Քաղաքացիների պատասխանատվության վրա, կարծես թե հույս դնել պետք չէ. Համենայնդեպս սահմանափակումների մեղմացումից հետո մայրաքաղաքի փողոցներում մեր տեսախցիկն արձանագրել է՝ խանութների եւ բանկերի հերթերում իրար քիթ մտած ու առանց դիմակների մարդկանց, սոցիալական հեռավորությունն էլ ոչ թե առնվազն մեկ մետր է, այլ ասենք՝ 10 սմ:
coronavirus aygi

Մինչդեռ ամեն օր վարակակիրների թիվը հարյուրից ավելի է լինում: Կառավարությունն արդեն մտածում է վարչական պատիժները խստացնել, եւ գուցե այս դեպքում սեփական գրպանին չվնասելու համար քաղաքացիները պահպանեն սահմանված կանոններն ու գրպանի պարունակությունը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.05
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031