Լրահոս
Օրվա լրահոսը

Էս ի՞նչ եք անում, էս ո՞ւր ենք գնում

Մայիս 15,2020 13:00

Այս օրերին բոլորիս քննարկման առարկա են դարձել խորհրդարանական «ռազբորկաները»։ Իմ խնդիրը չէ պատասխանել ո՞վ սկսեց, ո՞վ է մեղավորը հարցերին։ Ինձ անհանգստացնում է երեւույթը, որը առաջինը չէ եւ ստիպված եմ արձանագրել, որ վերջինն էլ չէ։ Այդ հիմար, անպտուղ վեճի մասնակիցներն իրենց հաշիվ տալի՞ս են, թե ի՞նչ են անում, ի՞նչ մակարդակ ունեն։ Դուք ինչո՞վ եք տարբերվում փողոցում երկու տաքգլուխ խուլիգանից, որոնք «պարզում» են, թե ով է ճիշտը եւ հաճախ «պարզում» են դանակահարությամբ, իսկ ավելի տաքգլուխները՝ նաեւ կրակոցներով։ Դուք, որ տեղի-անտեղի անընդհատ հիշեցնում եք, որ ժողովուրդն է ձեզ ընտրել, մոռանում եք ձեր հիմնական առաքելությունը։ Ի՞նչ սովորեն ձեզնից դպրոցականն ու ուսանողը, մեծն ու փոքրը՝ հայհոյե՞լ, չարախոսե՞լ, բամբասե՞լ։ Այսպիսի վեճերի պատճառն այն է, որ վեճը սկսողը ինքն իրեն համարում է ավելի խելոք, քան դիմացինն է, պատասխանողն էլ համոզված է, որ ինքն է ամենախելոքը եւ տալիս է համարժեք, երբեմն էլ անհամարժեք պատասխան՝ կախված իր «դուխից» եւ մակարդակից։ Բայց կարծում եմ, որ երկու կողմի մակարդակն էլ շրիշակից ցածր է։

Ավելի զզվելի է, երբ անիմաստ վեճի մասնակիցների կողմնակիցներն արդարացնում են մեկին եւ պախարակում մյուսին։ Մեր լրատվամիջոցներն էլ մի բարի պտուղ չեն, երբ այդ ամենը տարածում են ի լուր աշխարհի, եւ մեզ բոլորիս (այո՛, մեզ, այլ ոչ թե մանր խուլիգաններին) դարձնում ծիծաղելի եւ արհամարհանքի արժանի ողջ աշխարհում եւ հուրախություն մեր թշնամիների։

Է՞ս չենք հայերս. է՜լ մշակույթ, է՜լ խելքի տոպրակ, է՜լ քաղաքակրթության կենտրոն։ Այս ամոթը մեր բոլորիս ամոթն է։ Խելքի գալու ժամանակը վաղուց է հասունացել, բայց հիմա էլ ուշ չէ։ Ժամանակն է, որ ժողովուրդը իր «ընտրյալներին»  ցույց տա այն տեղը, որին արժանի են։ Բա՛վ է։

Ցավով՝ Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.05
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031