Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսը չպետք է օգտագործվի որպես պատրվակ ընդդիմությանը ճնշելու համար. ԵԽԽՎ-ն նախազգուշացնում է Բաքվին

Մայիս 14,2020 23:50

Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ զեկուցողներ Շտեֆան Շենախը և Ռոջեր Գեյլը իրենց մտահոգությունն են հայտնել այն փաստի առնչությամբ, որ ադրբեջանական իշխանությունները կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի պատրվակով հետապնդում են իրենց քննադատողներին: Համազեկուցողներն անհանգստացած են նաև  այն բանտարկյալների անվտանգության համար, որոնց միջազգային հանրությունը համարում է քաղբանտարկյալներ:

«Մենք բազմաթիվ հաղորդագրություններ ենք ստացել այն մասին, որ կառավարության ընդդիմախոսները ենթարկվում են լայնամասշտաբ ճնշումների, սահմանափակվում է նրանց խոսքի ազատության իրավունքը, այդ թվում՝ ինտերնետի հասանելիությունը՝ COVID-19 համավարակի դեմ սահմանված միջոցառումների պատրվակով»,-ասվում է հայտարարության մեջ:

ԵԽԽՎ համազեկուցողները նաև ընդգծել են, որ  կարանտինի կանոնները խախտելու կամ ոստիկանության հրահանգները չկատարելու պատրվակով ձերբակալվել են ընդդիմության ավելի քան 15 ակտիվիստներ, լրագրողներ: «Մասնավորապես,  մեզ հուզում է հաղորդագրություններն այն մասին, որ  ընդդիմադիր Ազգային ճակատ կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին դե-ֆակտո տնային կալանքի մեջ է գտնվել, նա զրկված է եղել ինտերնետից, հեռախոսից, քանի որ դրանք արգելափակվել էին»:

ԵԽԽՎ-ն Ադրբեջանի իշխանություններն կոչ է արել  կորոնավիրուսի համավարակը չօգտագործել որպես պատրվակ քաղաքական ընդդիմությանը ճնշելու համար, ինչպես նաև  հավատարիմ մնալ միջազգային պարտականություններին՝ ուղղված խոսքի ազատության ապահովմանը:

Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031