Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատապարտում եմ սեփական անհաջողությունն այլոց վրա բարդելու արատավոր պրակտիկան». Դիանա Գալոյան

Մայիս 14,2020 23:40

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Գտնում եմ, որ իր ղեկավարած ոլորտում կայանալու անկարողությունը, որը Ս. Գոգյանի հրաժարականի իրական պատճառն է, որևէ բարոյական հիմք չի տալիս, ցեխ շպրտելու ընդունված տրամաբանությամբ, կապել նաև իմ անձի հետ։ Հատկանշական է, որ որոշակի «արժեհամակարգից», «անընդունելի հովանավորչությունից», «անխախտ սկզբունքներից» խոսող «ասպետը» ինձ փորձում է վարկաբեկել՝ պաշտոնը թողնելուց հետո։ Բարեփոխումների և արժեքների ջատագովը իր գործունեության ընթացքում նախ պետք է իրականում որևէ կերպ փորձեր փոխել իր ղեկավարած համակարգը։ Ուղղակի հիշեցնեմ, որ ՀՀ ԲՈԿ-ը ստեղծեց մասնագիտական խորհրդի աշխատանքի նոր կանոնակարգ, որը հակասում էր 1997թ. օգոստոսի 8-ին ՀՀ կառավարության թիվ 327 որոշմամբ հաստատված, իսկ հետագայում ՀՀ կառավարության այլ որոշումներով փոփոխված «ՀՀ-ում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգ»-ին։ Արդյունքում, մոտ վեց ամիս, դադարեցվել էր բոլոր գործող մասնագիտական խորհուրդների գործունեությունը, որոնք հետագայում վերաբացվեցին և սկսեցին գործել նախկին տրամաբանությամբ։ Մեկ այլ որոշմամբ էապես կրճատվեցին նաև ընդունելի տպագիր պարբերականները, իսկ դրանց մի մասը որոշ ժամանակ անց կրկին դարձան ընդունելի։

Իսկ գրագողության մասին հայտարարությունները երկու տարի շարունակ ամբոխահաճությունից այն կողմ չանցան և այդպես էլ չդարձան մշակված որևէ փաստաթղթի կանոններ: Ահա թե ինչի վրա է ժամանակ ու եռանդ ծախսել ԲՈԿ-ի նախագահը:

Ինչ վերաբերում է կոնկրետ իմ գիտական աշխատանքին, ապա հանձնաժողովը տվել է իր եզրակացությունը՝ որակելով այն որպես լուրջ գիտական ներդրում տնտեսագիտության մեջ՝ չնայած աշխատանքիս գիտական նորույթները չնսեմացնող որոշ խնդիրների։

Դատապարտում եմ սեփական անհաջողությունն այլոց վրա բարդելու արատավոր պրակտիկան:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031