Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կյանքն այլևս երբեք չի լինի այնպիսին, ինչպիսին կորոնավիրուսի համավարակից առաջ էր. ԱՀԿ փորձագետ

Մայիս 14,2020 23:20

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հատուկ ներկայացուցիչ Դևիդ Նաբարոն BBC-ին տված հարցազրույցում չի բացառել, որ մարդկանց կյանքն այլևս երբեք չի լինի այնպիսին, ինչպիսին կորոնավիրուսի համավարակից առաջ էր:

Նշենք, որ Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 4,3 միլիոնը, վիրուսի հետևանքով մահացել է ավելի քան 300 հազար մարդ:

Դևիդ Նաբարոյի խոսքով՝ մարդկությունը պետք է սովորի նոր իրողություններին: «Մենք կփոխենք մեր վարքագիծը, որպեսզի նվազեցնենք սպառնալիքները: Գիտենք, որ որոշ դեպքերում շատ դժվար կլինի: Մենք կսովորենք և՛ հանգստանալ, և՛ աշխատել, և՛ շփվել, և՛ ժամանակ անցկացնել, մտերիմների հետ: Փաստացիորեն այն կդառնա մեր կյանքի իմաստը»,-կարծում է Նաբարոն:

ԱՀԿ-ի գնահատմամբ՝ կորոնավիրուսի  հետևանքով ստեղված իրավիճակը նման կլինի ՄԻԱՎ-ի ի հայտնաբերումից հետո ստեղծված իրավիճակին. գիտնականները  թերապիայի մեթոդներ կգտնեն, բայց վիրուսը երբեք չի անհետանա:

Դեղամիջոցների եվրոպական գործակալությունն էլ հայտարարել է, որ ամենալավատեսական հաշվարկներով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կստեղծվի մեկ տարուց ոչ շուտ: Գործակալության ղեկավար Մարկո Կավալերին ասել է, որ հոռետեսորեն է վերաբերում հայտարարություններին այն մասին, որ պատվաստանյութ կստեղծվի մինչև աշուն: «Պետք է պատվաստանյութ ապահովել երկրի ողջ բնակչությանը, իսկ դա հսկայական ծրագիր է: Ուստի ցանկանում եմ բոլորին ասել՝ պատրաստվեք, քանի որ պատվաստանյութ կունենաք մոտ 2.5 տարի հետո »,-կարծում է ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը:

Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031