Լրահոս
Օրվա լրահոսը

«Գլոբալ անպատժելիության մթնոլորտ է տիրում, ինչի հաջորդ քայլը շատ ուժեղ բռնապետությունն է». Գևորգ Գորգիսյան. «Ա1+»

Մայիս 14,2020 22:50

«Ա1+»-ի հարցազրույցը «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հետ

– Պարոն Գորգիսյան, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկա չէր ԱԺ հատուկ նիստին, որտեղ քննարկվում էր արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարացնելու հարցը: Դուք որոշել եք այսուհետ բոյկոտե՞լ ԱԺ նիստերը:

– Եկեք անունը բոյկոտ չդնենք, դեռ քննարկում ենք մեր հետագա անելիքները: Եվ հարցը`  որքանով է աշխատանքային մթնոլորտ տիրում Ազգային ժողովում, թե՞ պետք է գնանք պատրաստված` սաղավարտով ու բռունցքներով: Հույս ունենք, ինչ-որ արձագանք կարող է լինել, թեև դա շատ փոքր հույս է: Կարծես, նրանց վերջնական արձագանքը տեսանք` իրենք որևէ բանում մեղավոր չեն, մենք ենք սադրել, իրենք լավ են արել, որ խփել են:

– Ի՞նչ արձագանքի ակնկալիք ունեք:

– Որևէ ակնկալիք չունենք, նիստերին մասնակցելու հարցը պայմանավորված է լինելու մեր առաջիկա անելիքներով ու ռազմավարությունով:

– Կարծում եք, նիստերին ձեր մասնակցությունը լարվածությո՞ւն է առաջացնելու, որ ասում եք, պետք է պատրաստված` սաղավարտով-բռունցքներով գնաք:

– Ես վստահ եմ, որովհետև եթե ինչ-որ մեկը չի գիտակցում իր արածի մեղք լինելը, դա անպայման կրկնվելու է: Մեզ հետ բանավեճից, բռունցքներից հետո, սկսեցին սպառնալ ՄԻ պաշտպանին: Այսինքն` նրանց մոտ հիմա գլոբալ անպատժելիության մթնոլորտ է տիրում, ինչի հաջորդ քայլը շատ ուժեղ բռնապետությունն է լինելու: Բայց ես նրանց համար վատ նորություն ունեմ` մենք դա թույլ չենք տալու:

– Նրանք էլ ձեզ ու հատկապես ձեր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին են մեղադրում սադրելու մեջ: Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցնում էր, թե ինչո՞ւ էր  Էդմոն Մարուքյանն այդպես արագ դեպի Սասուն Միքայելյանը գնում, քաղաքական երկխոսությա՞ն համար էր գնում:

– Ըստ նրանց մեկնաբանության, ես իրավունք ունեմ ծեծել ցանկացած մարդու, ում մեկնաբանության հետ համաձայն չեմ և ասել, թե նա ինձ սադրել է: Եթե այդպես են պատկերացնում քաղաքականությունը, ես նրանց համար ևս մեկ վատ նորություն ունեմ` քաղաքականության մեջ նրանք այլևս գործ չունեն անելու: Հասարակությունը տեսնում է, որ իշխանական գործիչները` ընդհուպ մինչև վարչապետը հերքում են ակնհայտ տեղի ունեցածը: Իսկ պարոն Փաշինյանն իր խոսքում հասցրեց մի քանի անգամ իրեն հակասել` երբ ասաց, թե զինաթափեցին պարոն Միքայելյանին: Ճիշտ է, հետո Անդրանիկ Քոչարյանը հերքեց, թե զինաթափում է, պատճառաբանելով, թե ծարավ էր: Ըստ պարոն Փաշինյանի` Սասուն Միքայելյանը զուգարան էր գնում, բայց նա բղավելով, թե «գլուխդ կցխեմ»` վեր կացավ ու գնաց Մարուքյանի վրա: Վերջինս էլ չէր կարող կանգնած մնալ և քայլեց ընդառաջ: Սա այլ կերպ մեկնաբանելն ուղղակի անբարոյականություն է:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031