Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ավելի մեծ թվերի դեպքում ասիմպտոմ քաղաքացիներին պարզապես հյուրանոցներից դուրս ենք գրելու եւ խնդրելու ենք իրենց 14 օրը կամ բուժման ընթացքն անցկացնել տներում». Արսեն Թորոսյան

Մայիս 14,2020 21:07

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ՖԲ ուղիղ եթերում խոսեց արտակարգ դրության ժամկետի երկարացման եւ քաղաքացիների պահվածքի մասին: Նա նշեց, որ արտակարգ դրության երկարացումը հակահամաճարակային՝ բնակչության առողջության պահպանմանը, միտված գործողությունների համար հիմք է, առանց որի հնարավոր չէ շարունակել:

«Հնարավոր է վաղն ունենանք այլ լուծումներ, բայց այս պահին արտակարգ դրության շարունակությունը հրամայական է: Արտակարգ դրության ռեժիմը շարունակվելու է մեկ ամիս, որի ընթացքում պահպանվելու են շատ բաներ, որ նախկինում են արվել, ներդրվելու են նոր վարքագծային կանոններ: Նաեւ կիրառվելու են արտակարգ դրության ռեժիմի խախտումների նկատմամբ խիստ պատասխանատվության միջոցներ, առանց որի մեր որոշ համաքաղաքացիներ, կարծես թե, չեն պատրաստվում պահպանել սեփական եւ հանրային առողջությունը:

Մի քանի մանրամասներ մեր գործողությունների մասին, չնայած տարբեր առիթներով վարչապետը, փոխվարչապետ պարետը հայտնել են: Թվերի աճին զուգընթաց մենք միշտ հայտնել էինք, որ անցնելու ենք ավելի «տնային բուժման» համակարգի, երբ սիմպտոմներ չունեցող մեր համաքաղաքացիները գնալու են տուն եւ տանն են շարունակելու իրենց չակերտավոր  բուժումը:

Մենք արդեն հաստատված դեպքերի կոնտակտներին, շփված անձանց չենք մեկուսացնում հյուրանոցային վայրերում: Այս որոշումն արդեն կայացված է: Նրանք գնում են միայն ինքնամեկուսացման: Ազատված հյուրանոցային տեղերը դեռեւս շարունակում են զբաղեցվել ասիմպտոմ դեպքերով: Սակայն եթե մենք ամեն օր ունենանք 150 նոր դեպք եւ, օրինակ, դուրս գրված 70-80 դեպք, այսինքն, գումարային ամեն օր ունենանք 70-80 նոր պացիենտ, հավանաբար 7-ից 10 օրվա ընթացքում՝ ավելի մեծ թվերի դեպքում ավելի շուտ ասիմպտոմ քաղաքացիներին պարզապես հյուրանոցներից դուրս ենք գրելու եւ խնդրելու ենք իրենց 14 օրը կամ բուժման ընթացքն անցկացնել տներում»,-ասաց նախարարը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031