Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխատելուն են 119 շրջիկ խմբեր՝ բժիշկ, ոստիկան եւ ԱԻՆ ներկայացուցիչ». Արսեն Թորոսյան

Մայիս 14,2020 21:21

Առողջապահության նախարարը արտակարգ դրության ռեժիմի երկարացման մասին. «Երեւի մի քիչ պետք է հիասթափեցնեմ»

Արտակարգ դրությունը մեկ ամսով երկարացնելու առիթով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ՖԲ ուղիղ եթերում նշեց, որ երկու կարեւոր բան պետք է հաշվի առնել: «Առաջին հանգամանքը կրկին սեփական պատասխանատվության զգացողության բարձրացում պետք է ունենալ, որ քաղաքացիները չլքեն իրենց ինքնամեկուսացման վայրերը: Երկրորդը, որ մեր մյուս քաղաքացիները օգնեն մեզ, որպեսզի վարակը չտարածվի այդ վայրերից, եթե նրանք հանկարծ լքեն իրենց բնակության վայրերը: Դրա համար ներդրվելու է նոր մեխանիզմ:

Աշխատելուն են 119 շրջիկ խմբեր՝ բժիշկ, ոստիկան եւ ԱԻՆ ներկայացուցիչ: Սակայն այդ հարցում մեզ պետք է բոլորի աջակցությունը, որովհետեւ եթե ինքնամեկուսացված քաղաքացիները լքեն իրենց ինքնամեկուսացման վայրերը, վտանգվում ենք բոլորս՝ նրանց հարեւանները, բակի բնակիչները, խանութը, որտեղ նրանք առեւտուր են անում եւ այլն: Հիմա մենք պետք է ավելի աչալուրջ լինենք: Մի քիչ հանգստություն կա մարդկանց մեջ, որ մենք հայտնաբերված բոլոր դեպքերին մինչ օրս իզոլացրել ենք եւ դա հանգստացրել է բոլորին:

Երեւի պետք է մի քիչ հիասթափեցնեմ, որ դա շատ երկար շարունակվել չի կարող, քանի որ դեպքերը շատանում են՝ նաեւ մեր վարքագիծը չշտկելու հետեւանքով: Մենք աշխարհի շատ հազվագյուտ երկրներից ենք, որոնք մինչ օրս բոլոր դեպքերը հոսպիտալացրել կամ իզոլացրել են փակ հաստատություններում եւ չեն վտանգել մյուս քաղաքացիներին»,-ասաց Արսեն Թորոսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031