Մայիսի 14-ի դրությամբ Ucom ընկերության բնականոն աշխատանքն են ապահովում 1160 աշխատակից, ովքեր ի լրումն իրենց պարտականությունների ժամանակավորապես ստանձնել են աշխատանքից ազատված գործընկերների գործառույթները։ Սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել են տարբեր մասնագիտացում ունեցող 520 աշխատակիցներ, նրանցից շատերի հետընդունման գործընթացը դեռ շարունակվում է։
«Նախապատվությունը տալով ներքին ռեսուրսին և ապավինելով Ucom-ի աշխատակիցների մասնագիտական բարձր պատրաստվածությանը՝ բազմաթիվ բաժինների ղեկավարների, ավագ մասնագետների, համակարգողների պաշտոններում աշխատանքը վստահել ենք հենց առկա աշխատակիցներին՝ իրականացնելով ներքին առաջխաղացում։ Բացի այդ, թափուր աշխատատեղերի համալրման համար օրական առնվազն 25 հոգի հարցազրույց են անցնում մարդկային ռեսուրսների կառավարման տնօրինության հետ։ Բիզնես գործընթացների օպտիմալացման արդյունքում անհրաժեշտություն ունենք ներգրավելու ևս 300 մասնագետ», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանը։
Հավելենք, որ Ucom-ն աշխատանքային հայտարարություններ է տեղադրում մասնագիտացված կայքերում և շարունակում է ինքնակենսագրականներ ընդունել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով։
«Յուքոմ» ՓԲԸ մամլո ծառայություն