«Հայրենիք» զարգացման հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի մեկնարկը տրվեց Լոռու մարզային գրասենյակում։ Շահառուների հետ հանդիպման ընթացքում Հիմնադրամի տնօրեն Խաչիկ Գալստյանը, շնորհավորելով հաղթողներին՝ կարևորեց մարզերում քաղաքացիական հասարակության կայացման և զարգացման, ինտելեկտուալ և ստեղծագործական ներուժի բացահայտմանն ուղղված ծրագրերի իրականացումը։
«Հայրենիք» զարգացման հիմնադրամի աջակցությամբ ՀՀ Լոռու մարզում կիրականացվեն 4 դրամաշնորհային ծրագրեր, որոնք ընդգրկում են հետաքննական լրագրության, հեռավար եղանակով իրականացվող անգլերեն լեզվի դասավանդման մեթոդիկայի մշակման, օնլայն ինտելեկտի, COVID-19-ի պայմաններում ՀՀ տնտեսական իրավիճակի գնահատման և վերլուծության ուղղությունները։
Կարդացեք նաև