Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ կդիահերձեն կորոնավիրուսից մահացած մարդկանց

Մայիս 14,2020 18:55
bjishk

Ինչո՞վ է պայմանավորված վերջին մեկ-երկու շաբաթում կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճը հարցին, այսօր կառավարության մամուլի սրահում կազմակերպված ասուլիսում, առողջապահության նախարար Լենա Նանուշյանը պատասխանեց. «Այդ հարցը բոլորին է տանջում, ոչ միայն մեր մասնագետներին եւ մեզ անձամբ, մնացած երկրներին նույնպես տանջում է: Բայց փորձը այլ երկրների ցույց է տալիս, որ եթե իրենք մտածում են պիկն անցել է, սակայն, նորից լինում են դեպքերի ավելացում եւ որոշակի բնութագրել եւ ասել, թե այդ պիկը, երբ անցավ կամ չանցավ, շատ դժվար է, բազմաթիվ հետազոտողներ աշխատում են սրա շուրջ, բայց գնահատել՝ պիկը երբ կլինի, հնարավոր չէ»:

Ըստ փոխնախարարի, տարբեր գործիքներ կան, օրինակ՝ սահմափակումները, բնակչության վարքագիծը, իրականացվող համաճարակաբանական աշխատանքները. «Դրանք հաշվի առնելով  կարող են գնահատել եւ ասել թե նման պայմաններում, երբ է պիկին հասնում, բայց, ցավոք, լիարժեք որեւէ տվյալ չի կարող լինել: Մեր բոլորի ջանքերը հենց առաջին օրվանից ուղղված է եղել, որ մենք չունենանք այնպիսի դեպքերի թվաքանակ, որոնք, որ առողջապահության համակարգը չի կարողանա կառավարել:

Հարցին՝   կորոնավիրուսից մահացած մարդկանց ե՞րբ են դիահերձելու, փոխնախարարն ասաց, որ ցանկացած վարակիչ հիվանդության մահվան դեպքում դիահերձման հատուկ պայմաններ են անհրաժեշտ, որոնց ապահովման դեպքում թույլատրվում է իրականացնել դիահերձումը. «Ներկայումս առողջապահության նախարարության կողմից տարվում են աշխատանքներ՝ ունենալ նման պայմաններով եւ սարքավորումներով հագեցած դիահերձարան, որի պարագայում արդեն կկարողանանք լիարժեք ասել, որ անվտանգ պայմաններում կարող ենք իրականացնել դիահերձում»:

Լենա Նանուշյանի խոսքով, երբ հարցը հասնի նրան, որ հյուրանոցները եւ հիվանդանոցները չհասցնեն սպասարկել կորոնավիրուսով բոլոր հիվանդներին, ռազմավարություն են մշակել, որով թեթեւ հիվանդներին թողնելու են տանը բուժվելու՝ բժշկական հսկողության ներքո:

Նա բնակիչներին հորդորեց պահպանել պարետի կողմից հաստատված կանոնները՝ կրել դիմակներ բոլոր այն վայրերում, որտեղ պարետի ցուցմամբ հաստատված է, պահպանել սոցիալական հեռավորություն, ձեռքերը հաճախակի լվանալ, սերտ շփումներ չունենալ եւ այլն:

Փոխնախարարի խոսքով, բոլորին՝ կլինի գործընկեր, հարազատ փողոցում քայլող մեկը, պետք է դիտարկել կորոնավիրուսով հիվանդ մարդ եւ պահպանել ու կիրառել բոլոր այն միջոցները, որոնք ցուցված են: Նույնը վերաբերում էր բուժաշխատողներին, որոնք աշխատում են բնակչության հետ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031