Լրահոս
Օրվա լրահոսը

Տաթեւիկ Հայրապետյանն Ավինյանին հարցրեց՝ երթուղայիններում «նույն քփությա՞մբ» են լինելու, մարդիկ քիչ է մնում դուրս թռնեն մեքենայից, քառաշերտ դիմակն էլ չի օգնի

Մայիս 14,2020 18:01

Այսօր փոխվարչապետ ու ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ԱԺ հատուկ նիստում արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման հարցի քննարկման ժամանակ ասաց, որ հանրային տրանսպորտը վերաբացելու են, բայց թույլատրելու են դրանից օգտվել միայն դիմակով:

«Իմ քայլի» պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը մտահոգություն ուներ. «Ֆինանսական բեռ էր դա մարդկանց համար: Բայց ախտահանումը հավուր պատշաճի իրականացվելո՞ւ է ու կլինի՞ արգելք, որ չտեսնենք այն իրավիճակը, որը շատ հաճախ տեսնում ենք՝ ավտոբուսներում կամ երթուղային գազելներում մարդիկ արդեն քիչ է մնում դուրս թողնվեն նույն մեքենայից, որովհետեւ ցանկացած, անգամ քառաշերտ դիմակի պարագայում, եթե այդ նույն քփությամբ ճամփորդեն, դա լուրջ խնդիրներ կառաջացնի: Դիտարկվո՞ւմ է այդ հարցը, թե ինչպես է դա վերահսկվելու»:

Ավինյանը պատասխանեց. «Պարտադիր պետք է դիմակներ կրեն անձինք տրանսպորտից օգտվելիս, բայց նաեւ չի թույլատրվելու գերծանրաբեռնված տրանսպորտի շահագործումը: Ախտահանման պարտադիր կանոններ են դրված»:

Ավինյանը նշեց, որ նախկինում էր գերբեռնված տրանսպորտով երթեւեկել չէր թույլատրվում: Նա վստահեցրեց, թե գերբեռնված տրանսպորտային միջոցները ճանապարհային ոստիկանության կողմից կանգնեցվում էին ու ուղեւորներին իջեցնում էին: Իսկ հիմա ամբողջապես հետեւելու են, եթե որեւէ պայման ու կանոն չկատարեն, շահագործողների համար խնդիրներ կլինեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031