Լրահոս
Օրվա լրահոսը

«Առանց դիմակի մարդիկ չեն կարողանա հանրային տրանսպորտից օգտվել». Տիգրան Ավինյան

Մայիս 14,2020 17:28

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ-ում հանրային տրանսպորտը կգործի մայիսի 18-ից: ԱԺ հատուկ նիստում այսօր քննարկվում է  ՀՀ-ում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության երկարաձգման հարցը:

Հիշեցնենք, որ կառավարությունն այսօր որոշել է՝ արտակարգ դրությունը կգործի մինչեւ հունիսի 13-ը ներառյալ:

Պատգամավորներից  ՀՀ պարետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ սկզբունքով է տրանսպորտը գործելու: Ավինյանն ասաց, որ հանրային տրանսպորտը կաշխատի  որոշակի կանոններով. «Առանց դիմակի մարդիկ չեն կարողանա հանրային տրանսպորտից օգտվել»:

Տիգրան Ավինյանը նաեւ նշեց, որ կորոնավիրուսից մահերի թիվն ընդհանուր առմամբ հիմա ցածր է, բայց դա չի նշանակում, որ այդ թիվը չի կարող չեռապատկվել. «Օրական կարող ենք ունենալ 200 մահ, որոնցից հարյուրը՝ կորոնավիրուսի պատճառով: Առողջապահական կանոնների չպահպանումը կբերի նման հետեւանքների»:

Տիգրան Ավինյանը նաեւ նկատեց՝ կառավարությունում եւ խորհրդարանում էլ է վարակի տարածման դեպք եղել, ուստի այս փուլում ԱԺ նիստն ամենառիսկային բանն է, որը տեղի է ունենում ՀՀ-ում. «Բայց այն տեղի է ունենում, որովհետեւ այլընտրանք չկա, ուստի բոլորս պետք է ավելի զգոն լինենք եւ օրինակ ծառայենք քաղաքացիներին: Այո, պարտադիր պետք է կրել դիմակներ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031