Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուբեն Մելիքյան. «Սա ո՛չ միայն խախտում է, ո՛չ միայն օրենքի սխալ մեկնաբանում է, ո՛չ միայն քաղաքական հետապնդում է, այլև անհամաչափ միջամտություն է և խտրական մոտեցում է». «Ա1+»

Մայիս 14,2020 17:58

Նախօրեին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրի դիմացից «Կամք» նախաձեռնության անդամ Վահագն Չախալյանին և նախաձեռնությունից ևս 2 հոգու բերման էին ենթարկել Ոստիկանության Էրեբունու բաժին։

«Ա1+»-ը նաև կապ հաստատեց «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության հիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ, որը երեկ եղել էր ոստիկանության բաժանմունքում։ Նա ասաց, որ այսօր Ոստիկանության բաժանմունք գնացել է «Իրավական ուղի»-ի մեկ այլ ներկայացուցիչ։

«Այսօրվանը որևէ էական հանգամանքներով չի տարբերվում երեկվա գործողությունից։ Ոստիկանությունը պնդում է հետևյալը․ որ դա հավաք է, և հավաքն արգելված է արտակարգ դրության կառավարության որոշմամբ։ Ներկայացվում է իրենց պնդմամբ օրինական պահանջ, իսկ մյուս անձինք պնդում են, որ իրենց արածը հավաք չէ, որովհետև կազմակերպված չէ, որևէ մեկը կոչ չի արել հավաքվել շենքի մոտ, մարդիկ առանձին-առանձին են եկել։ Նրանք Ոստիկանության պահանջը չեն համարում օրինական, հետևաբար չեն ենթարկվում այդ պահանջին, և դրանից հետո ոստիկանությունը վարչական ձերբակալության է ենթարկում պահանջը չկատարելու համար»,- պարզաբանեց Մելիքյանը։

Ըստ Մելիքյանի՝ այս քայլերով իշխանությունները չարաշահում են արտակարգ դրության իրավական ռեժիմը, ռեպրեսիվ միջոցների են դիմում, բացարձակ անհիմն մեղադրանք են ներկայացնում անձանց։

Իրավիճակի այսպիսի ընթացքն իրավապաշտպանը կապում է «Լանզարոտե»-ի կոնվենցիայի ընդունմամբ ստեղծված իրավիճակի հետ (կոնվենցիայի վավերացման դեմ Ազգային ժողովի մոտ մայիսի 11-ին «Կամք»-ը հավաք էր անցկացրել)։

Իրավաբանի խոսքերով՝ այս հոդվածը նշանակում է բռնություն կամ սպառնալիք իշխանության ներկայացուցչի նկատմամբ, բայց իշխանության ներկայացուցիչ հասկացությունը շատ հստակ սահմանված է․ «Անձինք են, որոնք ոչ իրենց ենթականերին իրավունք ունեն կարգադրություններ տալ։ Դա նախատեսված է ոստիկանների և ոստիկանական գործառույթ իրականացնող մյուս անձանց համար»։

Մելիքյանը նշեց, որ երեկ Չախալյանը Ոստիկանության բաժանմունքից դուրս  գալուց հետո հայտարարել էր, որ որևէ մեկի կոչ չի անում հավաքվել դատարանի շենքի առջև, իսկ այսօր նրան  և ևս երկու հոգու ձերբակալել են։ «Նույն ժամին, նույն պահին կառավարության շենքի դիմաց ավելի շատ քաղաքացիներ էին հավաքված այլ հարցերով, սակայն որևէ մեկը նրանց նկատմամբ նույն միջոցը չկիրառեց։ Այսինքն՝ սա ո՛չ միայն խախտում է, ո՛չ միայն օրենքի սխալ մեկնաբանում է, ո՛չ միայն քաղաքական հետապնդում է, այլև անհամաչափ միջամտություն է և խտրական մոտեցում է»,- եզրափակեց նա։

Քիչ առաջ «Կամք»ի ձերբակալված անդամներ Վահանգն Չախալյանին, Արամ Խանզադյանին, Դավիթ Չախալյանին բաց են թողել։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031