Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյանին ամեն օր ծեծելու կոչ արած պաշտոնյայի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել

Մայիս 14,2020 17:10

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին ամեն օր ծեծելու կոչ արած ԱԻՆ բարձրաստիճան պաշտոնյանի նկատմամբ նախարարի հրամանով ծառայողական քննություն է նշանակվել:

Վիլեն Օվչյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Հիշեցնենք, որ ԱԻՆ պաշտոնյան Վիլեն Օվչյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հրապարակման տակ մեկնաբանություն էր թողել՝ «չի լինի, էդ մարուքին ամեն օր ծեծեք, հոգնեցնում ա արդեն, արաաա» բովանդակությամբ:

Լուսանկարը՝ politik.am-ից

ԱԻՆ խոսնակ Էդմոն Զարգարյանը Aravot.am-ին ասաց, որ քննության ավարտից հետո պարզ կլինեն մանրամասները: Նրա խոսքով, ուսադիր կրող անձը իրավունք չունի քաղաքական հայտարարություններ անել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031