Թուրքիայի մի շարք քաղաքներում արգելվել է առանց բժշկական դիմակի փողոց դուրս գալը։ Որոշման հրապարակումից հետո ոստիկանության ծառայողները սկսել են փողոցներում հերթապահություն իրականացնել՝ զգուշացնելով քաղաքացիներին շնչադիմակ կրելու և սոցիալական հեռավորություն պահպանելու անհրաժեշտության մասին։
Այդըն նահանգի Քուշադասը շրջանում շնչադիմակ չկրելու համար ոստիկանները նկատողություն են արել մի քաղաքացու, իսկ նա էլ վեճի է բռնվել ոստիկանության աշխատակիցների հետ։
Անցորդների կողմից արված միջադեպի տեսագրության մեջ երևում է, որ ըմբոստացած քաղաքացուն ձեռնաշղթաներ հագցնող ոստիկանների մեծ մասը ևս առանց շնչադիմակի է եղել։ Դեպքի վայրում եղել են նաև բազմաթիվ այլ քաղաքացիներ, ովքեր նույնպես չեն հետևել դիմակ կրելու կամ սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջին։
Ermenihaber/ demokrathaber.org