Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան արձագանքել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությանը:
Նշենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պատրաստակամություն էր հայտնել հանդիպելու նաև Ադրբեջանի մարդու իրավունքների նոր հանձնակատարի հետ, որի մասին Թաթոյանը հայտարարել էր Ազգային ժողովի մայիսի 11-ի նիստում: «Այնտեղ հանձնակատարը փոխվել է, նոր է: Երբ նախորդ հանձնակատարը կար, ես միշտ միջազգային մեր գործընկերների առաջ արտահայտել եմ իմ պատրաստակամությունը՝ հանդիպելու, քննարկելու հարցեր, բայց միշտ նշել եմ, որ, եթե Արցախին վերաբերող հարցեր կան, ապա այդ քննարկումներին պետք է մասնակցի նաև Արցախի ՄԻՊ-ը»,- ասել էր Թաթոյանը:
Ադրբեջանական կողմը՝ ի դեմս ՄԻՊ-ի, հերթական անգամ հավատարիմ է մնացել իր ագրեսիվ հռետորաբանությանը: Ալիևան, մեկնաբանելով Թաթոյանի հայտարարությունը, «ծիծաղելի և անհեթեթ» է որակել այն փաստը, որ «Հայաստանը խասում է մարդու իրավունքների և ազատության մասին»:
Նա նաև նշել է, որ եթե Հայաստանի ՄԻՊ-ը ցանկանում է քննարկել մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, ապա առաջին հերթին պետք է կատարի ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ