Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Այս պահին քրեակատարողական հիմնարկն ամենաանվտանգ տեղն է». Բադասյանը ՔԿՀ-ներում կորոնավիրուսի տարածման մասին

Մայիս 14,2020 16:44

Քրեակատարողական հիմնարկներում որեւէ դատապարտյալ եւ կալանավորված անձ, այս պահի դրությամբ, չի վարակվել կորոնավիրուսով: Այսօր այս մասին կառավարության մամուլի սրահում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նրա խոսքով, քրեակատարողական հիմնարկներում իրականացվող միջոցառումներն իրենց արդյունքը տալիս են, սակայն այս իրավիճակը հնարավոր է փոխվի. «Կորոնավիրուսի տարածման տեմպերն ու հեշտությունը, անպայման, բերելու է մի իրավիճակի, երբ կունենանք նաեւ վարակված դատապարտյալ: Բայց սա չի նշանակում, որ որեւէ կատաստրոֆա կլինի, որովհետեւ մենք նաեւ դատապարտյալների հիվանդանոցում, արդեն վաղուց նախապատրաստել ենք հատուկ կահավորված երկու մասնաշենք, որտեղ արդյունավետ բուժումն ու վերահսկողությունը, մեկուսացումը հնարավոր կլինի ապահովել»:

Բադասյանն ասաց, որ քրեակատարողական հիմնարկներից Վարդաշենի Հրազդանի եւ Սեւանի ՔԿՀ-ների, աշխատակիցների մոտ է կորոնավիրուս հայտնաբերվել:

Ինչ վերաբերում է ՔԿՀ-ների ծանրաբեռնվածությանը, պարոն Բադասյանն ասաց, որ Հայաստանում այն 43 տոկոս է, մյուս երկրներում, որտեղ, կորոնովիրուսով պայմանավորված, հրատապ միջոցառումներ են իրականացվել՝ համաներմամբ ազատ արձակում եւ այլն, այդ երկրներում ծանրաբեռնվածությունը 100 տոկոսից ավելի է եղել. «Այս պահին քրեակատարողական հիմնարկն ամենաանվտանգ տեղն է կորոնավիրուսի տարածման առումով, որի մասին վկայում են թվերը, որ զրո դեպք ունենք կալանավորված եւ դատապարտված անձանց շրջանում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031