Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մատուցողը նույն ձեռնոցով սպասք է բռնում, հետո՝ գումարը տալիս». պատգամավորը՝ պարետին

Մայիս 14,2020 16:48

«Սրճարաններում ձեռնոցի կիրառումը վարակի տարածման աղբյուր է դարձել: Մի քանի դեպք եմ արձանագրել, երբ մատուցողը նույն ձեռնոցով սպասք է բռնում, հետո՝ գումարը տալիս»,-ԱԺ նիստում այսօր արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ասաց «Իմ քայլի» պատգամավոր Սոնա Ղազարյանը:

ԱԺ հատուկ նիստում այսօր քննարկվում է ՀՀ-ում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության երկարաձգման հարցը: Հիշեցնենք, որ կառավարությունն այսօր որոշել է՝ արտակարգ դրությունը կգործի մինչեւ հունիսի 13-ը ներառյալ:

Ղազարյանը հարցադրում արեց. «Գուցե ավելի լավ է ձեռնոցի փոխարեն պարբերաբար ձեռքե՞րն ախտահանել»:

Տիգրան Ավինյանը պատասխանեց, որ ձեռնոց կրելն ու հենց ձեռնոցն ախտահանելը որոշ չափով կանխարգելիչ միջոցառում են համարվում, որովհետեւ մարդիկ ինքնաբերաբար ավելի քիչ են կպնում իրենց բերանին կամ քթին, երբ ձեռնոց են կրում. «Ձեռնոց ու դիմակ կրելը, տարածքն ախտահանելը մարդկանց ամբողջությամբ չեն ապահովագրում վարակվելուց, բայց նվազեցնում են ռիսկը: Նորից կոչ եմ անում բոլոր պաշտպանիչ միջոցները ձեռնարկել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031