Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ովքեր ունեն հնարավորություն երեխային նախակրթարան չտանելու, կոչ ենք անում չտանել». պարետ

Մայիս 14,2020 16:38

ԱԺ հատուկ նիստում այսօր քննարկվում է  ՀՀ-ում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության երկարաձգման հարցը:

Հիշեցնենք, որ կառավարությունն այսօր որոշել է՝ արտակարգ դրությունը կգործի մինչեւ հունիսի 13-ը ներառյալ:

Ինչպես նիստում զեկուցել էր Տիգրան Ավինյանը, նախակրթարանները եւս կբացվեն, քանի որ աշխատող ծնողները երեխաներին խնամելու խնդիր ունեն:

«Իմ քայլի» պատգամավոր Սոնա Ղազարյանը հետաքրքրվեց՝ երեխաների՝ մանկապարտեզներ հաճախումը պարտադի՞ր է լինելու, որովհետեւ ծնողների մի մասը դա չի ցանկանում:

Ավինյանը պատասխանեց. «Պարտադրանք չկա եւ չի կարող լինել: Սա արվում է անհրաժեշտությունից ելնելով, որպեսզի աշխատող ծնողները հնարավորություն ունենան երեխային նախակրթարան ուղարկելու: Մանկապարտեզների դեպքում էլ առողջապահական կանոններ կգործեն, եւ այսօր կլինի պարետի որոշում, որում նկարագրված կլինեն առողջապահական կանոնները՝ բոլորի համար: Ովքեր ունեն հնարավորություն երեխային նախակրթարան չտանելու, կոչ ենք անում չտանել»:

Պարետը հավելեց, որ կգործեն նաեւ մշակութային եւ ստեղծագործական խմբակները:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031