Լրահոս
Օրվա լրահոսը

«Անգամ վարակի մարելուց հետո որոշակի պահի բռնկումները հնարավոր են». Տիգրան Ավինյան

Մայիս 14,2020 16:20

ԱԺ հատուկ նիստում այսօր քննարկվում է ՀՀ-ում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության երկարաձգման հարցը:

Հիշեցնենք, որ կառավարությունն այսօր որոշել է՝ արտակարգ դրությունը կգործի մինչեւ հունիսի 13-ը ներառյալ:

Արտակարգ դրության պարետ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանից ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց. «Ասել էիք, որ ստացիոնար՝ հրատապ բուժման կարիք ունի 600 հիվանդ, եւ եթե թիվը հասնի 1500-ի, սահմանափակումները կվերականգնվեն: Այդ ինչո՞վ է պայմանավորված թիվը, առողջապահական համակարգո՞վ»: Ավինյանը պարզաբանեց. «600 թիվը թոքաբորբ ունեցողներին էր վերաբերում: Մեր մահճակալային ֆոնդը մոտ 2000 է: Ոչ բոլոր անձինք են, որ ունեն մահճակալի եւ ինտենսիվ բուժման կարիք»:

Տիգրան Ավինյանը վստահեցրեց. «Առողջապահական համակարգի կարողությունների առումով մեզ բավականին վստահ ենք զգում: Այս պահին ունենք մոտ հարյուր ինկուբացիոն՝ արհեստական շնչառության սարքեր, որոնցից վեցն են գործարկված: Այդ առումով մեր կարողություններն այս փուլում ավելի են, քան բավարար: Ամենակարեւորը, որ արել ենք, առողջապահական համակարգի կարողությունների զարգացումն է, որը շարունակական է: Այն թույլ է տալիս վստահորեն գնալ որոշ սահմանափակումների նվազեցմանը, որովհետեւ տարածման ամբողջական մարումը դժվար գործընթաց է: Անգամ վարակի մարելուց հետո որոշակի պահի բռնկումները հնարավոր են, ինչպես որոշ երկրների փորձն է ցույց տվել: Իսկ վարակի տարածման առումով միջինից լավ ցուցանիշ ունենք: Հիվանդները բուժվում են, նորերն են հիվանդանում, եւ այս գործընթացը կառավարելի է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031