Լրահոս
Օրվա լրահոսը

Այդպես չի լինի, Ռուսաստանը Գերմանիային գազ է վաճառում 70 դոլարով, Բելառուսին՝ 127. Լուկաշենկո

Մայիս 14,2020 14:50

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի վարչապետ Սերգեյ Ռումասի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանից մատակարարվող գազի գինը նվազեցնելու անհրաժեշտության մասին:

«Երեկ տեղեկություն եմ ստացել, որ Ռուսաստանը այս բարդ ժամանակներում Եվրոպային գազ է վաճառում մինչև 70 դոլարով. 65-ից 68 դոլար, բայց ոչ 127 դոլար, ինչպես Բելառուսի դեպքում է: Ինչ իրավիճակ ունենք, ինչ հույս կարող ենք ունենալ ապագայում… Այսպես չի լինի, էլ չեմ խոսում Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի  մասին, Գերմանիային բնական գազ են վաճառում 70 դոլարով, ավելի էժան, քան Բելառուսին»,-ասել է Լուկաշենկոն:

Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը կարծում է, որ հանրապետությունը գազի «արդար» գնի վերաբերյալ Ռուսաստանի հետ պայմանավորվելու հնարավորություն ունի:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031