Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյանն ու ԱՆ-ի որոշ աշխատակիցներ ինքնամեկուսացել են

Մայիս 14,2020 13:55

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հարցին՝ առողջապահության նախարար Արդեն Թորոսյանն ինքնամեկուսացե՞լ է, արդյոք թեստ հանձնե՞լ է, նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն ասաց. «Կորոնավիրուսային հիվանդությունը ներկայումս համայնքային տարածման փուլում է եւ ցանկացած աշխատանքային վայրում, ցանկացած բնակելի շենքում, ցանկացած կազմակերպությունում կարող է գրանցվել»:

Ըստ փոխնախարարի, չնայած այն ձեռնարկվող միջոցառումներին, որեւէ մի կազմակերպություն չի կարող երկար զերծ մնալ կորոնավիրուսի հիվանդության թափանցումից. «Բոլոր կազմակերպություններում կարող են գրանցվել դեպքեր եւ այդ կազմակերպություններում գրանցված դեպքերի արդյունքում կարող են լինել ինքնամեկուսացված անձինք: Այս պարագայում մենք, նույնպես անմասն չենք մնացել, առողջապահության նախարարությունում ունեցել ենք դեպք, որի պատճառով որոշ աշխատակիցներ, այդ թվում նաեւ պարոն Թորոսյանն, ինքնամեկուսացված են»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031