Մայիսի 18-ից 22-ն ադրբեջանական բանակը լայնամասշտաբ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ է անցկացնելու: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը, զորավարժություններն անցկացվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հաստատված ծրագրով:
Տեղեկատվության համաձայն՝ զորավարժություններին մասնակցելու է մինչև 10 հազար զինծառայող, շուրջ 120 միավոր տանկ և զրահատեխնիկա, մինչև 200 հրթիռահրետանային համակարգ, ականանետեր, բանակային ավիացիայի մինչև 30 միավոր նմուշ, ինչպես նաև տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր:
Նշվում է, որ զորավարժությունների ժամանակ կմշակվեն մարտական պատրաստվածության, գործողությունների համակողմանի պլանավորմանն առնչվող, ինչպես նաև զորքերի տարբեր ստորաբաժանումների ղեկավար խմբերի համագործակցությանը վերաբերող հարցեր, կստուգվեն ստեղծված հարվածային խմբերի կրակային և մանևրելու կարողությունները:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ