ՀՖՖ տեխնիկական տնօրեն Մելենդեսը Իսպանիայում ինքնամեկուսացվել է: Նա կասկածում է, որ վարակված է եղել COVID-19-ով:
Խինես Մելենդեսը իր կասկածները հայտնել է Sport.es պարբերականին տված հարցազրույցում: Նա ասել է, որ մարտին ներկա էր եղել ՉԼ 1/8 եզրափակչի «Վալենսիա»-«Ատալանտա» հանդիպմանը, ակտիվ շփվել մտերիմ գործընկերների հետ, որից հետո որոշել էր մնալ Ալբասետեում գտնվող իր տանը: Մի քանի օր անց Մելենդեսի ինքնազգացողությունը վատացել է` նոր կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններով: Նրան օգնել են ծանոթ բժիշկները, եւ Խինես Մելենդեսը կարողացել է հաղթահարել դժվար փուլը առանց հիվանդանոց տեղափոխվելու:
Թեեւ այսքանով հանդերձ` Խինես Մելենդեսը լիովին վստահ չէ, որ դա իրականում նոր կորոնավիրուս է եղել, սակայն ասել է, որ հանգիստ լինելու համար թեստավորվելու է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ