Լրահոս
Օրվա լրահոսը

Ատելության խոսքը կարող է կրկին հանցագործությունների հանգեցնել. Փայլանն անդրադարձել է Շնորհք պատրիարքին վարկաբեկող հոդվածին. Ermenihaber

Մայիս 14,2020 12:35

Թուրքական «Gerçek Hayat» ամսագրում հրապարակված «FETÖ-ի ճյուղերը» հոդվածում թիրախավորվել են կրոնական փոքրամասնությունների հոգևոր առաջնորդները։ Թուրքիայի հունական, հրեական և հայկական համայնքները գրավոր հայտարարությամբ դատապարտել են «խոսքի ազատության» անվան տակ խտրականության այդօրինակ դրսևորումը։

Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանն այս հարցը տեղափոխել է երկրի խորհրդարան։ Նա գրավոր հարցում է հղել Թուրքիայի խորհրդարան՝ ուղղված Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային։

Փայլանը հետևյալ հարցերն է ուղղել Թուրքիայի փոխնախագահին․

1․«Gerçek Hayat» ամսագրի «FETÖ»-ի վերաբերյալ հատուկ հրապարակումների շարքում մեր երկրի փոքրամասնությունները ատելության խոսքերով են թիրախավորվել․ դուք դրա մասին իմացե՞լ եք։

2․Չե՞ք մտածում, որ Թուրքիայի նախագահի և իշխանամետ լրատվամիջոցների կողմից պարբերաբար օգտագործվող ատելության խոսքը կարող է կրկին ատելության հիմքով այնպիսի հանցագործությունների հանգեցնել, ինչպիսիք են Հրանտ Դինքի, կաթոլիկ հոգևորական Անդրեա Սանտորոյի սպանությունները և «Zirve» հրատարակչատան վրա կատարված հարձակումը։

3․Մի՞թե կառավարության բոլոր անդամները չեն մասնակցել գյուլենական համայնքի միջոցառումներին, որ ամսագիրը փոքրամասնություններին է մեղադրում դրանց մասնակցելու մեջ։

4․Խտրականություն և անբարոյականություն չէ՞, որ այսօր Գյուլենին «հայ» եք անվանում, մինչդեռ Էրդողանի հետ քայլելիս ձեր իշխանությունը նրան  «Պատվավոր հոգևոր ուսուցիչ» էր կոչում։

Նշենք, որ «Gerçek Hayat» ամսագրում հրապարակված հերյուրանքներով լի վարկաբեկիչ հոդվածում շոշափվել է Պոլսի հայոց երջանկահիշատակ պատրիարք Շնորհք Գալուստյանի անունը, ինչպես նաև Թուրքիայի հունական և հրեական համայնքների հոգևոր առաջնորդների անունները։

Հոդվածում պնդում է արվում, որ Գյուլենի հայր Ռամիզը հայ է, իսկ մայրը՝ հրեա։ Օգտագործվել է այնպիսի ատելության խոսք, ինչպիսին է․ «Հայ Գյուլենից նամակ՝ հայ պատրիարքին»։

Ermenihaber/    Agos.com.tr

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031